Մերձավոր Արևելքի գենետիկական պատմություն
Մերձավոր Արևելքի գենետիկական պատմությունը ուսումնասիրում և վերարտադրում է Մերձավոր Արևելքի պատմությունը՝ պոպուլյացիոն գենետիկայի ուսումնասիրությունների հիման վրա։
գենետիկական ուսումնասիրությունները ցույց են տալիս Մերձավոր Արևելքի բնակչության միասեռության բարձր մակարդակի մասին, որի մեծ մասը հանդիսանում է J հապլոխմբի կրողներ։ Վերջինս հաճախ անվանում են նաև «Աբրահամի հապլոխումբ»՝ ի պատիվ արաբների և հրեաների լեգենդար նախահոր Աբրահամի[1]։ Եմենի արաբների և Ճահիճների արաբների մոտ այս հապլոխումբը հասնում է կոնցենտրացիայի ամենաբարձր աստիճանի (համապատասխանաբար 72% և 81%[2])։
Սակայն հետազոտողները ենթադրում են, որ այս հապլոխումբը չի համարվում զուտ միայն սեմական, քանի որ, առաջին հերթին, այն լայնորեն տարածված է ոչ սեմական կովկասյան ժողովուրդների մոտ։ Ավելին, պատմականորեն սեմական ազգերը Մերձավոր Արևելք ներգաղթել են Հյուսիսային Աֆրիկայի տափաստաններից, որտեղ տարածված է Е հապլոխումբը։ Մարոկկացիների գենոֆոնդում Е հապլոխմբի առկայությունը հասնում է 83 %-ի, թունիսցիների մոտ՝ 72 %-ի, իսկ ալժիրցիների մոտ՝ 59 %[2]: Այս հապլոխումբը ներկայացված է վաղ նեոլիթի ժամանակաշրջանի նաթուֆիական մշակույթի ներկայացուցիչների մոտ, ինչպես նաև Քանանի բնակչության շրջանում[3]։ Արևմտյան Ասիայում այդ գեները հիմնականում առկա են Հորդանանի (26%), Լիբանանի (17%) և Պաղեստինի բնակչության շրջանում (19%)[2]։
Արխայիկ T հապլոխումբը, որի կրողները ծագել են դեռևս նեոլիթի ժամանակաշրջանում, առկա է պաղեստինցիների (7%), եգիպտացիների (6%), լիբանանցիների (5%) և սիրիացիների (5%)[2] մոտ։ Գոյություն ունի հիպոթեզ, համաձայն որի շումերները նույնպես ունեցել են այս հապլոխումբը[4]։
Մոտ 50 000 տարի առաջ Մերձավոր Արևելքում բնակեցվել են C հապլոխմբի կրող հանդիսացող բնակիչները, ովքեր հետագայում բնակություն են հաստատել Ավստրալիայից մինչև Մոնղոլիա[5]։ Մարդկային միգրացիայի առաջին ալիքի ուղղակի հետնորդները հանդիսանում են պապուասները և ավստրալիական աբորիգենները[6]։
Ուսումնասիրելով գենետիկական տվյալները, պարզ է դարձել, որ ժամանակակից լիբանանցիները մասնակիորեն համարվում են միջնադարյան եվրոպական ասպետների հետնորդներ[7][8]։ Հնարավոր է եղել պարզել նաև, որ Միջերկրական ծովի բնակչության 6 %-ը, այդ թվում նաև Մալթայի և Կիպրոսի, համարվում են փյունիկցիների հետնորդներ[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Гаплогруппа J Y-ДНК человека
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Distribution of European Y-chromosome DNA (Y-DNA) haplogroups by country in percentage
- ↑ Исследование американских генетиков
- ↑ Байтасов Р.Р. ПРИРОДА РОДСТВА ТЮРКСКИХ, ШУМЕРСКОГО И ЭТРУССКОГО ЯЗЫКОВ: НОВЫЙ ВЗГЛЯД НА ПРОБЛЕМУ. 2013
- ↑ «Расселение первобытного человечества». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ Расовая классификация в свете новых генетических данных
- ↑ «Ученые: Современные ливанцы произошли от крестоносцев». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «У ливанцев нашли «гены крестоносцев»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ Генетический след финикийцев