Jump to content

Մեր ուղին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեր ուղին
Տեսակթերթ
Հիմնադրվել է1931
Երկիր Ֆրանսիա
Հրատարակման վայրՓարիզ
Լուծարվել է1932
ՆախորդԵրևան
ՀաջորդԴարբնոց և Արշավ

«Մեր ՈՒղին», քաղաքական, հասարակական, գրական երկօրյա թերթ։ Լույս է տեսել 1931-1932-ին, Փարիզում։ Համարվում է <Երևան> (1925—1930-ին, Փարիզ) թերթի շարունակությունը։ Ունեցել է խմբագրական կազմ (Գ. Թահմագյան, Զ․ Եսայան և ուրիշներ)։ Անվերապահորեն կանգնել է Խորհրդային Հայաստանի բարեկամների դիրքերում, սերտ կապ պահպանել հայրենիքի հետ։ Պրոպագանդել է սոցիալիստական հեղափոխության, բանվոր դասակարգի պայքարի գաղափարները ֆրանսահայ աշխատավորության շրջանում, կոչ արել ֆրանսիացի բանվորների հետ համատեղ ելույթների՝ իրենց իրավունքների պաշտպանության համար, հակադրվել դաշնակցական մամուլի հակախորհրդային գործունեությանը։ Անդրադարձել է միջազգային քաղաքական իրադարձություններին։ Գրական բաժինը ներկայացրել է Ա. Իսահակյանի, Վ․ Ալազանի, Գ․ Մահարու, Վ․ Թոթովենցի, նաև համաշխարհային գրականության (Մ․ Դորկի, Պ․ Շոու, Ռ․ Ռոլան) նմուշներ։ «Մեր ուղին» նախորդել է «Դարբնոց» և «Արշավ» թերթերին (երկուսն էլ՝ 1932-ին)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 490