Միհրան Կրճիկյան
Արտաքին տեսք
Ծնվել է | մոտ 1850 |
---|---|
Ծննդավայր | Կ. Պոլիս |
Մահացել է | 1886 |
Մահվան վայր | Էլասոն |
Մահվան պատճառ | Բծավոր տիֆ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Կ. Պոլսի Կայսերական զինվորական բժշկական վարժարան |
Մասնագիտություն | բժիշկ |
Աշխատավայր | Կ. Պոլսի Հայդար փաշայի զինվորական հիվանդանոց |
Ծնողներ | Անդրանիկ փաշա Կրճիկյան |
Միհրան Անդրանիկի Կրճիկյան (մոտ 1850, Կ. Պոլիս - 1886, Էլասոն), հայ բժիշկ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է մոտ. 1850 թվականին Կոստանդնուպոլսում։ Որդին է անվանի բժիշկ, պրոֆեսոր Անդրանիկ փաշա Կրճիկյանի։
1873 թվականին ավարտել է Կ. Պոլսի Կայսերական զինվորական բժշկական վարժարանը։ 1873 թվականից Կ. Պոլսի Հայդար փաշայի զինվորական հիվանդանոցում զինվորական բժիշկ է ծառայել։ Նաև Հայդար փաշայի զինվորական դեղագործական վարժարանում դասավանդել է բնագիտություն։
1886 թվականին՝ Թուրք-հունական պատերազմի ժամանակ, օսմանյան բանակի զինվորական բժիշկ է ծառայել Էլասոնում (Ալասոնիա)։ 1886 թվականին Էլասոնում վարակվել է տիֆով և մահացել մոտ 36 տարեկանում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մեզպուրեան Արթօ, Հայ եւ ծագումով հայ բժիշկներ, Իսթանպուլ, 1950։
- Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։