Միշա Ալոյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Միշա Ալոյան | |||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիություն | Ռուսաստան | ||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 23, 1988 (36 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Բամբակաշատ, ՀԽՍՀ | ||||||||||||||||||||||||||||||||||||
Քաշային կարգ | մինչև 52 կգ | ||||||||||||||||||||||||||||||||||||
Մեդալներ
|
Միքայել (Միշա) Սուրենի Ալոյան (օգոստոսի 23, 1988, Բամբակաշատ, Հոկտեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող ազգությամբ եզդի բռնցքամարտիկ, Ռուսաստանի եռակի չեմպիոն (2009-2011), Եվրոպայի չեմպիոն (2010), Աշխարհի գավաթակիր (2008), Աշխարհի չեմպիոն (2011, 2013), Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (2012)։ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2010)[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միքայել Ալոյանը ազգությամբ եզդի է[2], ծնվել է Հայկական ԽՍՀ Հոկտեմբերյանի շրջանի Բամբակաշատ գյուղում (ներկայումս Արմավիրի մարզ Հայաստան)։ 1997 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Նովոկուզնեցկ, Ռուսաստան, որտեղ նա զբաղվում է բռնցքամարտով Նիկոլայ Սալիխովի գլխավորությամբ։ Ավելի ուշ նա տեղափոխվում է Նովոսիբիրսկ։ 2007 թվականին նա դարձել է երիտասարդների Ռուսաստանի և Եվրոպայի չեմպիոն։ 2008 թվականին հասնում է Ռուսաստանի առաջնության եզրափակիչ, որից հետո նրան ընդգրկում են Ռուսաստանի բոքսի հավաքականի մեջ Բոքսի աշխարհի գավաթի ժամանակ։ Միքայել Ալոյանը կարողացավ հաղթել մրցույթում։ Որոշիչ մենամարտում նա կարողացավ հաղթել հայտնի կուբացի բռնցքամարտիկ Անդրի Լաֆիտային։ Սրանից հետո Միշայի հետ անընդհատ ռեժիմով սկսում է աշխատել Ռուսաստանի վաստակավոր մարզիչ Էդուարդ Կրավցովը։
2009 թվականին Չեխով քաղաքում անցկացվեց բռնցքամարտի ռուսաստանի հավաքականի համար թեկնածուների մրցաշարը, որտեղ Միշան եզրափակչում հաղթեց իր գլխավոր մրցակից Գեորգի Բալակշինին և պետք է ներկայացներ Ռուսաստանը 2009 թվականի աշխարհի առաջնությունում։ Հասնելով կիսաեզրափակիչ, մոնղոլ Նյամբայարին Տոգցոգտի հետ մենամարտու երկու մրցափուլ նա առջևում էր հաշվում, բայց վերջին մրցափուլում կորցրեց առավելությունը և դարձավ բրոնզե մեդալակիր[3]։ 2009 թվականի նոյեմբերին Միշան առաջին անգամ դարձավ Ռուսաստանի չեմպիոն՝ եզրափակչում հաղթելով նույն Բալակշինին։
2010 թվականին Միշան չորս մենամարտում հաղթեց և դարձավ Եվրոպայի չեմպիոն։
2011 թվականին Միքայել Ալոյանը երրորդ անգամ դարձավ Ռուսաստանի չեմպիոն։ Ղարաբաղյան հիմնահարցի պատճառով, ինչպես մյուս մարզիկներին, նրան նույնպես Բաքվում հանդիսատեսը վատ վերաբերմունք ցույց տվեց։ Նրա ռինգում հայտնվելը ուղեկցվում էր սուլոցներով և բղավոցներով։ Եվ Ալոյանը երբ հաղթեց ադրբեջանցի Էլվին Մամիշզադեին, մրցույթի կազմակերպիչները ստիպված էին նրան լրացուցիչ թիքնապահներ տրամադրել[4]։ Չնայած այս ճնշումներին Ալոյանը կարողացավ հաղթել առաջնությունում։
Լինելով աշխարհի գործող չեմպիոն նա համարվում էր 2012 թվականի Օլիմպիական խաղերի հաղթողի գլխավոր հավակնորդը, սակայն նա կիսաեզրափակչում, հավասար պայքարում զիջեց նույն մոնղոլ Նյամբայարին Տոգցոգտին և դարձավ բրոնզե մեդալակիր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Новосибирский боксёр стал Заслуженным мастером спорта России». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ «Официальный сайт». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ Миша Алоян: Для меня поражение в полуфинале стало трагедией
- ↑ Миша Алоян: «Из бакинского дворца уходил под охраной!»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միշա Ալոյան» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 23 ծնունդներ
- 1988 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս բռնցքամարտիկներ
- Բամբակաշատ գյուղում ծնվածներ
- Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվածներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի 1-ին աստիճանի մեդալով պարգևատրվածներ
- 2012 թվականի Ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրներ
- Բռնցքամարտիկներ այբբենական կարգով