Jump to content

Միջին նորոգում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միջին նորոգում, պլանային նորոգման տարատեսակ, հիմնական ֆոնդերի կամ անձնական երկարատև օգտագործման առարկաների սպառողական արժեքի վերականգնում և պահպանում։ Միջին նորոգման ժամանակ ստուգվում է սարքավորումների հանգույցների տեխնիկական վիճակը, փոխարինվում կամ վերականգնվում են մաշված մասերը, վերացվում բացահայտված թերությունները, կատարվում են նաև ընթացիկ նորոգման աշխատանքներ։ Միջին նորոգումը իրականացնում են շարժական և ստացիոնար նորոգման ծառայությունները։ Նորոգման պարբերականությունը մեկ տարուց ավելի լինելու դեպքում, այն կատարվում է տարեկան ամորտիզացիոն հատկացումների, մյուս դեպքերում՝ ձեռնարկության ընթացիկ ծախսերի հաշվին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 590