Jump to content

Մխիթարաշեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղական համայնք
Մխիթարաշեն
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանԱսկերան
ՀամայնքԱսկերանի շրջան
Մակերես406.44 հա կմ²
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն91 մարդ (2015)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Մխիթարաշեն (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Մխիթարաշեն (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Մխիթարաշեն, Մխիթարիշեն[1], գյուղական համայնք Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում։ Գտնվում է կենտրոնահարավային հատվածում։ Ասկերանի շրջկենտրոնից գտնվում է 28 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 10 կմ հեռավորութան վրա։

Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, աշակերտները սովորում են Շոշ գյուղի միջնակարգ դպրոցում` թվով 10 աշակերտ (2015 թվականի տվյալներով)։

Հեռուստատեսությունը և ռադիոն համայնքում հասանելի են։ Գործում է 2.5 G բջջային կապի համակարգ, անլար հեռախոսակապն առկա է ։ Ինտերնետ ծառայությունը հասանելի է։ Համայնքային ենթակայության ճանապարհները բնահողային են։

Անվան ծագում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մխիթարաշեն գյուղի անվան ծագումը կապված է Մխիթար Սպարապետի հետ։ Մի ժամանակ կոչվել է նաև Ըրկթալի։ Արցախի հին բնակավայրերից է։ Այս գյուղի մոտակայքում Մխիթար Սպարարպետի գլխավորած զորքը ջախջախել է պարսիկների մեծաքանակ զորքին[2]։

Ըրկթալին անվանումն առաջացել է Երկաթալի ձոր անունից[3]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[4].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 112 104 104

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մխիթարաշեն համայնքի բնակչության թիվը կազմում է 91 մարդ[5], կա 23 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։ Ջրամատակարարումն իրականցվում է համայնքի կողմից` ինքնահոս եղանակով, համակարգը սնվում է 1 ակունքից։ Համայնքի տարածքում առկա է թվով 3 աղբյուրներ` Երե, Հադրութանց և Փրփթան։ Համայնքն ապահովված է էլեկտրաէներգիայով, առկա է նաև գազամատակարարման համակարգ։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքը լեռնային է, ունի 406.44 հա տարածք, որից 232.76 հա ունի գյուղատնտեսական նշանակություն, իսկ 91.79 հա անտառային հողեր են։ Մխիթարաշեն համայնքի սահմանային գոտով հոսում է Կարկառ գետի վտակը։

Պարիսպներից ներս գտնվող տարածքը բնակեցված է եղել մ.թ.ա. 1-ին հազարամյակի սկզբից։ Ինչը վկայում է այն մասին և հակադարձում նրան, որ առաջին անգամ Փանահ խանն է այստեղ բնակեցրել և կառուցել պարիսպներ 18-րդ դարի 50-ական թվականներից։ Մեծ Հայրենական պատերազմին գյուղից մասնակցել են 38 հոգի։ 1992-1994 թվականների պատերազմի ժամանակ ունեցել է 1 զոհ և 3 վիրավոր։ Գյուղում 2015-2016 թվականներին գործել է մոմի արտադրության գործարան[6]։

Պատմամշակութային հուշարձաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մխիթարաշենի պատմամշակութային հուշարձաններն են. Սբ. Աստվածածին եկեղեցին(19-րդ դար), Սբ Ստեփանոս եկեղեցին (1655 թվական), գերեզմանոցը (17-18-րդ դարեր), ջրաղացը (19-րդ դար), աղբյուրը (19-րդ դար), հաշվառված է 27 հուշարձան[7]։

Հայտնի մխիթարաշենցիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Թավադյան Էլյա - Գիտությունների թեկնածու, ֆիզիկոս
  • Թավադյան Աշոտ - Տնտեսագիտության պրոֆեսոր, 1994 - 1996 թթ.՝ ԵրժՏԻ պրոֆեսոր
  • Թավադյան Լևոն - Քիմիկոս, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Наличное и постоянное население по административно-территориальному делению и полу» (PDF). Перепись населения НКР 2005 года (hy/en/ru). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ մարտի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. Մելքումյան, Ս. Ա. (1990). Լեռնային Ղարաբաղ. Երևան. էջ 141.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. ձեռ. Ըստ Մատենադարան. էջ 2734.
  4. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  5. «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 29-ին.
  6. ԼՂՀ կառավառության առընթեր զբոսաշրջության վարչություն (2011). Հնագիտական ուսումնասիրություններն Արցախում 2005-2010 թթ. Ստեփանակերտ. էջ 36.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  7. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 69.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.