Jump to content

Մկրտիչ Կարագյոզյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մկրտիչ (Միքէ, Միքայել, Մայք) Կարագյոզյան
Ծնվել է1880/90
ԾննդավայրԿ. Պոլիս
Մահացել է15 ապրիլի, 1915
Մահվան պատճառՀայոց ցեղասպանություն
Ազգությունհայ
ԿրթությունԿ. Պոլ­սի Օս­մա­նյան կայսերական բժշկական վարժարան
Մասնագիտությունբժիշկ
Կոչումհա­րյու­րա­պե­տ
ԱշխատավայրՎա­նի գա­վա­ռի Սա­րա­յի (Սա­րո­յի) գավառակի զինվորական հիվանդանոց

Մկրտիչ (Միքէ, Միքայել, Մայք) Կարագյոզյան (1880/90, Կ. Պոլիս - 15 ապրիլի, 1915), հայ բժիշկ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1880(1890) թվականին Կոստանդնուպոլսում։ Նախնական կրթությունն ստացել է Կ. Պոլսի թաղային վարժարաններից մեկում։ 1914 թվականին ավարտել է Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական վարժարանը։ 1914 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմն սկսվելուց հետո, զորակոչվել է օսմանյան բանակ և ծառայել Վանի գավառի Սարայի (Սարոյի) գավառակի զինվորական հիվանդանոցի զինվորական բժիշկ։

1915 թվականին՝ հիվանդանոցում ծառայության ժամանակ ձերբակալել են նրան, պոկել հարյուրապետի զինվորական ուսադիրները, վերցրել սպայական սուրը և բանտարկել։

1915 թվականի ապրիլի 15-ին Վա­նի նահանգապետ Ջևդեթ բեյի հրահանգով դաժանորեն սպանվել է Սարայի զինվորական հիվանդանոցի մոտակայքում՝ իր իսկ բուժած թուրք զինվորի ձեռքով՝ 25 կամ 35 տարեկանում։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
  • Կարոյեան Գասպար, Մեծ Եղեռնի նահատակ հայ բժիշկները (անոնց պատգամները), Պոսթոն, 1957։
  • Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965), պատրաստեց Գերսամ Ահարոնեան, Պէյրութ, 1965։
  • Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985։
  • Հայրապետյան Վանիկ, Էջեր Հայաստանի դեղագործության պատմությունից, Երևան, 1990։
  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։