Մոնրեալի դրոշ
Մոնրեալի դրոշ | |
---|---|
Տեսակ | համայնքի դրոշ |
Երկիր | Կանադա |
Իրավասության տարածք | Մոնրեալ |
Հարաբերություն | 2:1 |
Ընդունված է | մայիսի 17, 1939 |
Վեր ընդունված է | սեպտեմբերի 13, 2017 (գործող) մայիսի 17, 1939 (նախորդ) |
Գույներ | սպիտակ և կարմիր |
Պատկերված է | pine tree?, fleur-de-lis?, Վարդ, shamrock? և տատասկափուշ |
Մոնրեալի դրոշ, Մոնրեալի պաշտոնական խորհրդանիշն է 1939 թվականից։ Առաջին անգամ ներկայացվել է 1935 թվականի մայիսին։ Հիմնված է քաղաքի զինանշանի վրա։ Դրոշը վերանայվել է 1939 թվականի մայիսին և 2017 թվականի սեպտեմբերին։ Դրոշի համաչափությունը` 1:2։
Սիմվոլիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ քաղաքի պաշտոնական կայքէջի՝ կարմիր գերբային խաչը ներկայացնում է «քրիստոնեական դրդապատճառներն ու սկզբունքները, որոնցով ղեկավարվել են քաղաքի հիմնադիրները»[1]։ Հինգ խորհրդապատկերները ներկայացնում են բնիկ ժողովուրդների նախնիների ներկայությունը և 19-րդ դարում քաղաքում հաստատված չորս հիմնական եվրոպական էթնիկ խմբերին, որոնք նույնպես ներկայացված են Canadian Red Ensign-ի (Կանադայի դրոշը մինչև 1965 թվական) վրա։ Դրանք են՝
Պատկեր | Նկարագրություն |
---|---|
Սպիտակ սոճի՝ ներկայացնում է բնիկ ժողովուրդների նախնիների ներկայությունը։ | |
Բուրբոնների ընտանիքի կապույտ հերալդիկ շուշանը ներկայացնում է ֆրանսիացիներին՝ քաղաքի բնիկներին (Բնօրինակ զինանշանի վրա, որի վրա մոդելավորվել է դրոշը, մինչև 1936 թվական կապույտ հերալդիկ շուշանի փոխարեն եղել է կուղբ[2]): | |
Լանքաստերի ալ կարմիր վարդը ներկայացնում է անգլիացիներին։ | |
Երեքնուկը ներկայացնում է իռլանդացիներին։ | |
Ուղտափուշ ներկայացնում է շոտլանդացիներին։ |
Զարգացում
[խմբագրել | խմբագրել կոդը]-
1935-1939
-
1939-2017
-
2017 թվականից
Նախորդ դրոշ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոնրեալի դրոշը հիմնված է իր զինանշանի վրա։ Բնօրինակ զինանշանը մշակվել է 1833 թվականին Մոնրեալի առաջին քաղաքապետ Ժակ Վիգերի կողմից։ Այն նման էր ներկայիս տարբերակին, այն տարբերությամբ, որ կարմիր խաչը անկյունագծային էր և ներկայիս կապույտ հերալդիկ շուշանի փոխարեն կուղբ էր։
Ներկայիս դրոշ
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի փետրվարի 12-ին Մոնրեալի քաղաքապետ Դենիս Կոդերը հայտարարել է Մոնրեալի դրոշի փոփոխության մասին, որտեղ պետք է ներառվի Առաջին ազգերի խորհրդանիշը[3]։ Որոշումը կայացվել է 2017 թվականին քաղաքի հիմնադրման 375-ամյակի կապակցությամբ։ Խորհրդանիշն ընտրվել է Մոնրեալի առաջին ազգերի համայնքների կողմից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ "What do the symbols on Montréal's coat of arms mean?", Centre d'histoire de Montréal, Ville de Montréal, retrieved May 23, 2013
- ↑ "Montreal coat of arms", engraving by John Henry Walker, McCord Museum, retrieved May 23, 2008
- ↑ "Les autochtones choisiront le nouveau symbole du drapeau de Montréal"(In French), La Presse Feb 14-2017, retrieved February 16, 2017