Մրրիկների օվկիանոս
Լուսանկարում մեծ մուգ հատվածի մեծ մասը Մրրիկների օվկիանոսն է | |
Տրամագիծ | 2592 կմ[1] |
---|
Մրրիկների օվկիանոս (լատին․՝ Ōceanus procellārum) հսկայական լուսնային ծով է Լուսնի դեպի Երկիրը ուղղված կողմի արևմտյան եզրին։ Այն լուսնային ծովերից միակն է, որը կոչվել է «Օվկիանուս», իր չափերի պատճառով։ Մրրիկների օվկիանոսը ձգվում է ավելի քան 2500 կմ իր հյուսիս-հարավ առանցքի երկայնքով և ընդգրկում է մոտավորապես 4,000,000 կմ2, որը կազմում է Լուսնի ընդհանուր մակերեսի 10,5%-ը[2]։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինչպես և բոլոր լուսնային ծովերը, Մրրիկների օվկիանոսը ձևավորվել է հնագույն հրաբխային ժայթքումների հետևանքով, որոնք հանգեցրել են բազալտային հոսքերի առաջացմանը, որոնք ծածկել են տարածաշրջանը կարծրացած մագմայի հաստ, գրեթե հարթ շերտով։ Ենթադրվում է, որ Մրրիկների օվկիանոսի բազալտների տարիքը մինչև մեկ միլիարդ տարի է[3]։ Այնուամենայնիվ, ի տարբերություն լուսնային այլ ծովերի, Մրրիկների օվկիանոսը կարող է լինել կամ չլինել մեկ բավականին ազդեցիկ երևույթի հետևանք։
Ծովի եզրերի մոտ տարածված են մեծ քանակով փոքր ծովածոցեր և ծովեր, որոնցից են Ցողի ծովածոցը հյուսիսում, Ամպերի ծովը և Խոնավության ծովը հարավում։ Հյուսիս-արևելքում Մրրիկների օվկիանոսը բաժանվում է Անձրևների ծովից Կարպատյան լեռներով։ Օվկիանոսի հյուսիս-արևմտյան եզրին է գտնվում 32 կմ տրամագծով Արիստարքուսի ճառագայթային խառնարանը, որը Լուսնի Երկրին ուղղված կողմի ամենապայծառ առանձնահատկությունն է[4]։ Մեկ այլ նշանակալի ճառագայթային խառնարան Կոպեռնիկը գտնվում է օվկիանոսի արևելյան եզրին[5]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Oceanus Procellarum». Gazetteer of Planetary Nomenclature. USGS Astrogeology. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ October 2012, Charles Q. Choi 29 (2012 թ․ հոկտեմբերի 29). «Moon's Mysterious 'Ocean of Storms' Explained». Space.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 7-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Andrea Thompson 06 November 2008 (2008 թ․ նոյեմբերի 6). «Signs of Late Volcanism Seen on Moon». Space.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 7-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ DK Space Encyclopedia: The Near Side of the Moon
- ↑ «NASA – Copernicus». www.nasa.gov (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 7-ին.