Jump to content

Նախալեզու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նախալեզու, միևնույն լեզվաընտանիքին (լեզվախմբին) պատկանող (ցեղակից) լեզուների հիմքում, ընկած ընդհանուր լեզուն։ Յուրաքանչյուր լեզվաընտանիք ունեցել է իր նախալեզուն, այդ պատճառով էլ սովորաբար «նախալեզու» տերմինը գործածվում է տվյալ լեզվաընտանիքի անվան հետ մեկտեղ (օրինակ, հնդեվրոպական նախալեզուն, սեմական նախալեզուն)։ Ժամանակակից համեմատական լեզվաբանության մեջ «նախալեզու» տերմինի փոխարեն հաճախ գործածում են պարզապես լեզու (հնդեվրոպական լեզու), ինչպես նաև՝ ընդհանուր լեզու (ընդհանուր հնդեվրոպական լեզու) կամ հիմք լեզու տերմինները (հնդեվրոպական հիմք լեզու, սեմական հիմք լեզու)։ Նախալեզուները գրավոր հուշարձաններով ավանդված չեն, դրանք վերականգնվում են ցեղակից լեզուների ծագումնաբանական ընդհանրությունների հիման վրա։ Այսպիսով, վերականգնված նախալեզուն ցեղակից լեզուների ծագումնաբանական ընդհանրությունների նախակաղապարների (ընդհանուր նախաձևերի) համակարգն է։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 156