Jump to content

Ներսես Մեզպուրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ներսես Մեզպուրյան
Ծնվել է1841
ԾննդավայրԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Մահացել է1880
Քաղաքացիություն Թուրքիա
Մասնագիտությունգրող

Ներսես Մեզպուրյան (1841, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - 1880), հայ գրող, մշակութային գործիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներսես Մեզպուրյանը ծնվել է 1841 թվականին Կոստանդնուպոլիսում, եղել է մանկավարժ Բագրատ Մեզպուրյանի եղբայրը։ Զբաղվել է մանկավարժական գործունեությամբ, հրատարակել է դասագրքեր, դպրոցական ձեռնարկներ՝ «Առաջնորդ հայ ընթերցանության կամ նոր քերական ու հեգարան» (Կ. Պոլիս, 1860), որն ունեցել է 16 տպագրության (16-րդ տպ. 1898 թվական)[1]։

Գրել է նաև գեղարվեստական ստեղծագործություններ։ 1861 թվականին լույս է տեսել Ներսես Մեզպուրյանի «Արաքսիա» գրքույկը։ Հետագայում լույս են տեսել նրա «Սահմանադրություն և առաջին պատրիարք սահմանադրական», «Պսակ տղայոց» և այլն։

1865 թվականին Ներսես Մեզպուրյանը մեկնել է Տրապիզոն, որտեղ նշանակվել է տեղի երկսեռ վարժարանի տնօրեն։ Տրապիզոնում ստեղծել է երգի, թատերական և այլ խմբակներ, կազմակերպել հայկական ներկայացումներ, զբաղվել է ճշգրիտ գիտությամբ։ 1867 թվականին մեկնել է Փարիզ, սովորել բժշկություն։ 1874 թվականին մեկնել է Պոլիս, զբաղվել բժշկությամբ։ Հաճախ է թղթակցել պոլսահայ մամուլին։

Մահացել է 1880 թվականին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ստեփանյան Գառնիկ։ Կենսագրական բառարան. հայ մշակույթի գործիչներ, երեք հատորով։ հատոր Բ, Ժ-Մ։ Երևան։ Սովետական գրող։ 1981, էջ 169