Jump to content

Նիկոլայ Լևնիկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Լևնիկով
Ծնվել էմայիսի 15, 1956(1956-05-15) (68 տարեկան)
ԾննդավայրՊինսկ, Բրեստի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան և  ԽՍՀՄ
Մասնագիտությունֆուտբոլային մրցավար և ֆուտբոլիստ
Պարգևներ և
մրցանակներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի երկրորդ աստիճանի մեդալ
ԵրեխաներKirill Levnikov?

Նիկոլայ Վլադիսլավովիչ Լևնիկով (ռուս.՝ Николай Владиславович Левников, մայիսի 15, 1956(1956-05-15), Պինսկ, Բրեստի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), միջազգային կարգի նախկին ֆուտբոլային մրցավար, ինչպես նաև Ռուսաստանի ֆուտբոլային մրցավարների կոլեգիայի (ՖՄԿ) նախագահ։ 2006 թվականին հեռացվել է պաշտոնից ՖՄԿ-ում սկանդալի պատճառով[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1984 թվականից Լևնիկովը սկսել է վարել ԽՍՀՄ առաջնության առաջին և երկրորդ դիվիզիոնների հանդիպումները։ 1990 թվականի հոկտեմբերի 30-ից՝ համամիութենական կարգի մրցավար, 1992 թվականից՝ միջազգային։ 1994 թվականին Իռլանդիայում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնությունը մրցավարի համար առաջին միջազգային մրցաշարն էր։

1996 թվականին Լևնիկովն արդեն վարում էր բարձրագույն կարգի մրցաշար՝ 1996 թվականի Եվրոպայի առաջնությունն Անգլիայում (Թուրքիա — Դանիա խմբային հանդիպում)։ Իսկ արդեն մեկ տարի անց սպասարկել է Կոնֆեդերացիաների գավաթի հանդիպումները Սաուդյան Արաբիայում։

Եղել է Փարիզի Պարկ դե Պրենս մարզադաշտում «Պարի Սեն-Ժերմեն» և «Յուվենտուս» թիմերի միջև 1996 թվականի ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի եզրափակչի առաջին խաղի գլխավոր մրցավարը (1:6)։

1998 թվականին Լևնիկովը նորամուտը նշել է աշխարհի առաջնությունում։ Բրազիլիա-Մարոկկո հանդիպումից հետո նա բացասական գնահատականներ է ստացել։ Առաջնությունում Լևնիկովը այլևս խաղեր չի վարել։

Լևնիկովի ակտիվում կան նաև եվրգավաթների բազմաթիվ հանդիպումներ։ Միջազգային խաղերի ընդհանուր թիվը 71 է։ ԽՍՀՄ (1989-91) և Ռուսաստանի (1992-2001) առաջնությունների բարձրագույն լիգայում որպես գլխավոր մրցավար անցկացրել է 155 հանդիպում, ինչպես նաև մեկ խաղ որպես ասիստենտ 1993 թվականին[2]։ 2001 թվականից ՈՒԵՖԱ-ի տեսուչ է, ում դերում աշխատել է 2004 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում, 2004 թվականի ՈՒԵՖԱ-ի գավաթի եզրափակչում, ինչպես նաև 2006 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում։

2001 թվականի դեկտեմբերից մինչև 2006 թվականի օգոստոսը՝ ՌՖՄ ֆուտբոլային մրցավարների կոլեգիայի նախագահ։

2007 թվականին հիմնադրել է սպորտային մրցավարի ակադեմիան՝ Ռուսաստանում առաջին կազմակերպությունը, որտեղ սկսվել է ֆուտբոլային մրցավար դառնալ ցանկացողների ուսուցումը։

Նա Ռուսաստանի երկաթուղիների գավաթի կազմկոմիտեի անդամ էր, նոր մրցաշար, որը տեղի ունեցավ Մոսկվայում 2007 թվականի օգոստոսի 3-5-ին։

2008-2009 թվականներին՝ Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարական և տեսչական դեպարտամենտի ղեկավար[3]։

Նրա որդին՝ Կիրիլ Լևնիկովը, ևս ֆուտբոլային մրցավար է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Чемпионат». «Николай Левников: нас уволили, чтобы другие боялись». www.championat.com (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 14-ին.
  2. Contact Support(չաշխատող հղում)
  3. «с сайта ФФК». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 12-ին.