Jump to content

Նիկողոս Բալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկողոս Բալյան
արմտ. հայ.՝ Նիկողայոս Պալեան
Ծնվել էնոյեմբերի 19, 1826(1826-11-19)
ԾննդավայրԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Մահացել էփետրվարի 27, 1858(1858-02-27) (31 տարեկան)
Վախճանի վայրԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Ազգությունհայ
ԿրթությունՍենտ Բարբի քոլեջ
Ուշագրավ աշխատանքներIhlamur Palace?
 Nigoghayos Balyan Վիքիպահեստում

Նիկողոս Բալյան (Նիկողոս բեյ Պալյան) (նոյեմբերի 19, 1826(1826-11-19), Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - փետրվարի 27, 1858(1858-02-27), Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն), Օսմանյան Թուրքիայում ապրած հայազգի ճարտարապետ, եղել է Բալյան ընտանիքից, Կարապետ Բալյանի որդին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկողոս Բալյանը ծնվել է 1826 թվականին Ստամբուլում։ Ճարտարապետ Կարապետ Բալյանի չորս որդիներից ավագն է եղել[1]։ Ճարտարապետներ էին նաև նրա Սարգիս, Հակոբ և Սիմոն եղբայրները։

Նիկողոսն ու Սարգիսը միասին սովորել են Փարիզի գեղարվեստական լիցեյում, սակայն Նիկողոսի հիվանդության պատճառով նրանք ստիպված են եղել վերադառնալ Ստամբուլ[2], որտեղ Նիկողոսը ձեռնամուխ է եղել սեփական նախագծերին, օգնել է հորն ու եղբորը, ինչպես նաև բացել է ճարտարապետների դպրոց, որտեղ նա դասավանդել է արևմտյան ճարտարապետության տեխնիկա[3]։

Նիկողոսը մահացել է Ստամբուլում, 32 տարեկանում տիֆից։ Նիկողոսի որդին՝ Լևոն Բալյանը, շարունակել է հոր մասնագիտությունը։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Յիշատակարան, Վ. Գ. Զարդարեան, Ա. հատոր, Կ. Պոլիս 1911, էջ 168։
  • Alyson Wharton, The Architects of Ottoman Constantinople : The Balyan Family and the History of Ottoman Architecture, I.B. Tauris, coll. « Library of Ottoman Studies », 2015, 288 p.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Культурное наследие Турции. Карапет Амира Бальян». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 28-ին.
  2. «Династия Бальян». Армяне Стамбула. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 30-ին.
  3. *Յիշատակարան, Վ. Գ. Զարդարեան, Ա. հատոր, Կ. Պոլիս 1911, էջ 168: