Jump to content

Նոնեա վարդագույն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նոնեա վարդագույն
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Գողտրիկազգիներ
Տեսակ Նոնեա վարդագույն
Լատիներեն անվանում
Nonea rosea


Նոնեա վարդագույն (լատին․՝ Nonea rosea), գողտրիկազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 25 սմ բարձրության երկամյա, կոշտ թավոտությամբ բույս է։ Բաժակը խողովակաձև է և մինչև կեսը բաժանված 5 նեղ ատամիկների։ Ծաղիկները բազմաթիվ են, միմյանցից հեռացած, պնակաձև, մանուշակագույն կամ կապտվաուն։ Փոշանոթները դեղին են։ Պտուղները՝ գլանաձև[1]։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է Մեղրու (Շվանիձորի և Ալդարայի շրջակայք) և Զանգեզուրի (Շիկահող պետական արգելոց) ֆլորիստիկական շրջաններում։ Ընդհանուր արեալը ընդգրկում է Արևելյան Կովկասը, Հարավային Կովկասը, Հյուսիսարևելյան Անատոլիան, Հյուսիսյին Իրաքը և Հյուսիսային Իրանը[1]։

Աճում է միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1200-1500 մ բարձրությունների վրա, չոր քարքարոտ վայրերում։ Ծաղկում է մայիսին, պտղաբերում՝ հունիսին[1]։

Պահպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոցելի տեսակ է։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Տեսակի հիմնական տարածման շրջանը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոնեա վարդագույն» հոդվածին։