Շելտ Բաս
Շելտ Բաս Schelte John Bus | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 18, 1956 (67 տարեկան) Նյու Յորք, Նյու Յորք |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | աստղագետ |
Հաստատություն(ներ) | Հավայան կղզիների համալսարան և Institute for Astronomy? |
Գործունեության ոլորտ | Մոլորակագիտություն |
Ալմա մատեր | Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ և Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ |
Գիտական ղեկավար | Յուջին Շումեյկեր |
Ամուսին(ներ) | Ellen Suzanne Howell? |
Կայք | ifa.hawaii.edu/users/sjb/default/bus.shtml |
Շելտ Բաս (անգլ.՝ Schelte John Bus, դեկտեմբերի 18, 1956, Նյու Յորք, Նյու Յորք), ամերիկացի աստղագետ, աշխատել է Սայդինգ Սփրինգի աստղադիտարանում։ Աստերոիդների հայտնաբերողներից ամենահաջողակներից մեկը, ծնվել է 1956 թվականին։ Նա հայտնի է նաև, որպես Բոբի Բաս (անգլ.՝ Bobby Bus)։ 1999 թվականից 2002 թվականները Բասը հայտնաբերել է ընդհանուր առմամբ 1673 աստերոիդ, որոնցից 330-ը հայտնաբերվել են համատեղ այլ աստղագետների հետ[1]։
Այս պահին աշխատում է Հավայիի համալսարանի աստղագիտության ինստիտուտում, ինչպես նաև IRTF աստղադիտակի (ՆԱՍԱ) հետ աշխատող հետազոտողների խմբում։
Կրթություն և աշխատանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրթությունը ստացել է Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում, որը ավարտել է 1979 թվականին բակալավրի դիպլոմով։ Բասի գիտական ղեկավարն է եղել հայտնի մոլորակագետ Յուջին Շումեյկերը[2]։ 1999 թվականին դարձել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պատվավոր դոկտոր։ Ակտիվ հետազոտական գործունեության ընթացքում Բասը հայտնաբերել է հազարից ավելի աստերոիդներ և մի քանի գիսաստղեր, որոնց մեջ են՝
- (2135) Արիստեուսը — Ապոլոնի խմբի աստերոիդ,
- (3122) Ֆլորենսը — Ամուրի խմբի աստերոիդ,
- Ավելին քան 40 Յուպիտերի տրոյացի աստերոիդներ, որոնցից առաջինն էր (3240) Լաոկունը, հայտնաբերված Էլեանոր Հելինի հետ համատեղ,
- Կարճ պարբերությամբ գիսաստղ 87P/Բասի-ն։
1993 թվականից 1999 թվականներին, համատեղ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Ռիչարդ Բինզելի հետ իրականացնում էր աստերոիդների սպեկտրալ դասակարգման «Հիմնական գոտու փոքր աստերոիդների սպեկտրալ հետազոտություն» ծրագիրը[3]։ (անգլ.՝ Small Main-belt Asteroid Spectroscopic Survey, (SMASS)), որը շարունակություն ստացավ 2003 թվականին ավարտված SMASS II ծրագրում[4]։
Շելտ Բասի պատվին է անվանվել Էդվարդ Բոուելի կողմից 1982 թվականին հայտնաբերված (3254) Բաս աստերոիդը[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Minor Planet Discoverers». Փոքր մոլորակների կենտրոն. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 1 января 2011-ին.
- ↑ Graham, Rex (1998 թ․ մայիսի 1). «Making an exceptional impact» (Periodical) (English). Astronomy. էջ 36.
{{cite news}}
:|format=
requires|url=
(օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Bus, S. J.; Binzel, R. P. (2002). «Phase II of the Small Main-belt Asteroid Spectroscopy Survey: A feature-based taxonomy». Icarus. 158 (1): 146–177. Bibcode:2002Icar..158..146B. doi:10.1006/icar.2002.6856.
- ↑ Bus, S., Binzel, R. P. Small Main-belt Asteroid Spectroscopic Survey, Phase II. EAR-A-I0028-4-SBN0001/SMASSII-V1.0. NASA Planetary Data System, 2003.
- ↑ IAU. «3254 Բաս աստերոիդի անվանումը». Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.