Jump to content

Շերվյե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շերվյե
նորվ.՝ Skjervøy
Դրոշ Զինանշան


ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
ԿարգավիճակՆորվեգիայի կոմունաներ
Մտնում էԹրոմս
ՎարչկենտրոնՇերվյե
Ռոյ Վաագե (Roy Waage)
Հիմնական լեզուԲուկմոլ
Բնակչություն (2009)2897
Տարածք478  (210 տեղ)
Հիմնադրված է1837 թ.
Սահմանակցում էՆորդռեիսա, Քվենանգեն, Լոպա, Լյունգեն և Կարլսյո
Ժամային գոտիUTC+1
ISO 3166-2 կոդ1941
skjervoy.kommune.no
Շերվյե կոմունան Թրոմս ֆյուլքեի քարտեզին

Շերվյե (նորվ.՝ Skjervøy), կոմունա Նորվեգիայի Թրոմս ֆյուլքեյում։ Կոմունայի վարչական կենտրոնը Շերվյե քաղաքն է։ Պաշտոնական լեզուն բուկմոլն է։ Զբաղեցնում է 478 կմ² տարածք[1]։

Կոմունայի կարգավիճ0ակ է ստացել 1838 թվականի հունվարի 1-ին։ 1863 և 1886 թվականներին Շերվյեից առանձնացվեցին Քվենանգեն և Նորդռեիսա կոմունաները։ Մայրցամաքում գտնվող տարածքը 1972 թվականի հունվարի 1-ին միացվեց Նորդռեիսային։ Կումունան իր անվանումը ստացել է Շերվյե փոքրիկ կղզուց, որտեղ կառուցվել է կոմունայի ամենահին եկեղեցին։

Կոմունայի տարածքը իրենից ներկայացնում է մի քանի կղզիներից կազմված տարածք, որտեղի բնակիչների հիմնական զբաղմունքը ձկնորսությունն է։

Շերվյեում է գտնվում 1721 թվականին կառուցված եկեղեցի։

Կղզիները միմյանց հետ միացված են կամուրջներով, իսկ գլխավոր կղզին մայրցամաքի հետ ստորջրյա թունելով։

Շերվյեի զինանշանը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շերվյե կոմունայի զինանշանը հաստատվել է 1987 թվականի մարտի 27-ին և իրենից ներկայացնում է արծաթագույն գույնով ներկված վահան, ներքևի մասը սուր, որի վրա պատկերված է սև գույնի անգղ։ Անգղը խորհրդանշում է այն, որ ինչպես կոմունայի տարածքում ապրող անգղները, այնպես էլ մարդիկ ապրելու համար զբաղվում են ձկնորսությամբ[1]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն 2009 թվականի մարդահամարի տվյալների՝ Շերվյե կոմունայում բնակվում է 2897 մարդ։ Կոմունայի բնակչության քանակը վերջին 60 տարում հիմնականում պահպանվել է նույն մակարդակի վրա[1]։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Jukvam, Dag (1999). "Historisk oversikt over endringer i kommune- og fylkesinndelingen". (նորվեգերեն)