Jump to content

Ոսկեգործ բանկիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ոսկեգործ բանկիրները կամ ոսկերիչ բանկիրները, ոսկեգործ բանկերը ի հայտ են եկել տասնյոթերորդ դարում Լոնդոնում, լոնդոնյան ոսկերիչներից։ Ոսկերիչները աստիճանաբար ընդլայնեցին իրենց ծառայությունները՝ ներառելով հարստության պահեստավորումը, վարկերի տրամադրումը, դրամական փոխանցումները և մուրհակների տրամադրումը, վերջինս կհանգեցներ չեկերի զարգացմանը[1]։ Որոշ հայեցակարգեր բերվել են Ամստերդամից, որտեղ ոսկերիչները կատարում էին ոսկու պահեստավորում և թողարկում հատուկ արժեթղթեր, որոնք սկսեցին օգտագործվել որպես փոխանակման միջոց։ Ոսկեգործ բանկիրը դարձան բանկային գործունեության պատմության առանցքային հատված, որը կհանգեցներ ժամանակակից բանկային գործունեության ձևավորմանը։

Ոսկեգործ բանկիրներն ի հայտ եկան աստիճանաբար։ Ոսկերիչներին ճանաչում էին միայն որպես մետաղադրամով զբաղվողներ, և 1630-ական թվականների սկսեցին ճանաչել որպես սովորական ոսկերիչից տարբեր գործունեություն ծավալող «ոսկերիչներ»։ Մինչ այդ Լոնդոնում բանկային գործունեությունը հիմնականում իրականացնում էին օտարերկրացիները՝ իտալացիներ, գերմանացիներ և հոլանդացիներ։ Այնուամենայնիվ, այս նորամուծությունը հանգեցրեց տեղական բանկային համակարգի ձևավորմանը[1]։ 1640 թվականին Չարլզ I-ի կողմից Լոնդոնի աշտարակում պահվող ձուլակտորների առգրավումը անհանգստություն առաջացրեց թանկարժեք իրերի անվտանգ պահպանման վերաբերյալ, որն էլ ավելի մեծացավ Անգլիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ։ Դա խաթարեց ոսկեգործ բանկիրների կանոնավոր աշխատանքը[1]։ Նրանք շուտով մշակեցին հաշվապահություն՝ ավանդներին հետևելու համար։ Այնուհետև նրանք սկսեցին նաև տոկոսներ վճարել ավանդների դիմաց, որպեսզի կարողանան ավելի մեծ քանակությամբ ոսկի փոխառել։ Ավանդատուին տրվում էր անդորրագիր՝ իրենց անունով և ավանդի չափով։ Նման անդորրագրերը ենթակա էին սակարկման, այնուհանդերձ դրանք վերածվեցին բանկային արժեթղթերի[1]։

Մինչ քաղաքացիական պատերազմը, լոնդոնյան ոսկեգործ բանկիրները հիմնականում պարտատերեր էին, 1660 թվականին՝ Ստյուարտների վերականգնումից հետո, նրանք դարձան Անգլիայի ամենամեծ պարտապանները։ Երբ համակարգը զարգանում էր, ոսկեգործ բանկիրները մշակեցին կոտորակային պահուստային բենքինգի ձև։ Ոսկեգործ բանկիրները թեև անհատներ էին, բայց նրանց որպես խումբ հնարավորություն տվեց օդից վարկեր ստեղծել[2]։

1660-ականներին Ջորջ Դաունինգը ՝ գանձապետարանի քարտուղարը, իրականացրեց մի նախագիծ, որը նախանշել էր Ուիլյամ Քիլիգրուն ՝ Ոսկեգործ բանկիրների կողմնորոշում դեպի կառավարություն։ 1663 թվականին իր առաջարկության մեջ, ցույց տալով, թե ինչպես այս խավը կարող է մեծ շահույթ ստանալ թագին տրված ամբողջ գումարով, . . . Քիլիգրուն կողմնակից էր, որ կառավարությունը թողարկի 2 միլիոն ֆունտ ստերլինգի փոխանցվող պարտատոմսեր, որոնց տոկոսը ծածկված է տարեկան 300 հազար ֆունտ ստերլինգ հարկով։ Պարտատոմսերը կլինեն 5-ից մինչև 100 ֆունտ ստերլինգ արժողությամբ, հիմնականում ավելի փոքր անվանական արժեքներով։ Պետությունը պետք է տրամադրեր կարգավորող դաշտ՝ խարդախությունից խուսափելու համար և ապահովեր, որ այդ արժեթղթերն ընդունվեին որպես օրինական վճարելամիջոց[3]։ Այնուամենայնիվ, մինչև 1672 թվականը պատվերների մեծ մասը գտնվում էր մի քանի նման բանկիրների ձեռքում և այդ ավարտվեց նրանց հզորացմամբ[3]։

Հետագա ընթերցում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • (1676) Նորաձև ոսկերիչների կամ բանկիրների առեղծվածը . վերատպված The Quarterly Journal of Economics 2 (2) 251-262 (1888) JSTOR 1879495 ումdoi:10.2307/1879495 Նաև հասանելի է Early English Books Online- ում
  • Սթիվեն Ֆրենսիս Քուին (1994թ.), Բանկային գործունեությունը բանկերի առաջացումից առաջ. Լոնդոնի չկարգավորված ոսկեգերծ բանկերը, 1660-1694, PhD Thesis, Իլինոյսի համալսարան։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 «Goldsmith Bankers». Encyclopedia of Money. Тема "Путешествие". Վերցված է 2019 թ․ հունիսի 17-ին. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «EM» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  2. Kim, Jongchul (2011). «How Modern Bank Originated: The London Goldsmith-Bankers' Institutionalization of Trust Young Gee Fitinane». Business History (անգլերեն). Social Science Research Network. 53 (6, 15 October 2011): 939–959. doi:10.1080/00076791.2011.578132. SSRN 2369445.
  3. 3,0 3,1 Wennerlind, Carl (2011). Casualties of Credit: The English Financial Revolution, 1620-1720 (անգլերեն). Cambridge, Massachusetts: Harvard University Press.