Ուիջի
Ուիջի անգլ.՝ Arturo Fellig | |
---|---|
Ծնվել է | հունիսի 12, 1899[1][2][3][…] |
Ծննդավայր | Զոլոչև, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա |
Մահացել է | դեկտեմբերի 26, 1968[1][2][3][…] (69 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | լուսանկարիչ, ֆոտոլրագրող և լրագրող |
Ստորագրություն | |
Weegee Վիքիպահեստում |
Ուիջի (անգլ.՝ Weegee, Wee Gee), Արթուր Ֆելիգի կեղծանուն (հունիսի 12, 1899[1][2][3][…], Զոլոչև, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա - դեկտեմբերի 26, 1968[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի ֆոտոլրագրող և վավերագրական լուսանկարչության վարպետ, ով հայտնի դարձավ Մեծ ճգնաժամի և ԱՄՆ-ում ոգելից խմիչքներն արգելող օրենքի[4] ժամանակաշրջանում Նյու Յորքի գիշերային կյանքի մասին պատմող ֆոտոռեպորտաժի շնորհիվ։ Փողոցային լուսանկարչության հիմնադիրներից մեկը՝ Ուիջին, աշխատել է որպես անկախ թղթակից՝ լուսանկարելով Մանհեթենի Ներքին Իստ-Սայդի հանցավոր աշխարհը և հասարակական տարբեր խավերի առօրյա կյանքը։
1938 թվականին Ուիջին դարձել է պատմության մեջ առաջին քաղաքացիական անձը, ով թույլտվություն է ստացել օգտագործել ոստիկանության կարճալիք ռադիոընդունիչը[5][6]։ Լսելով իր հետ համագործակցող բաժինների հաղորդակցությունները՝ նա հաճախ հայտնվում էր դեպքի վայրերում բոլոր արտակարգ իրավիճակների ծառայություններից առաջ։ Թղթակիցը իրենից հետո թողել է 20 000-ից ավելի լուսանկարներ, որոնցից շատերը դարձել են խորհրդանշական։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուիջին (ծննդյան անունը՝ Աշեր Ֆելիգ, անգլ.՝ Asger (Usher) Fellig) ծնվել է Զոլոչև քաղաքում, որն այդ ժամանակ պատկանում էր Ավստրո-Հունգարական Գալիցիա նահանգին (ներկայումս քաղաքը գտնվում է Ուկրաինայի Լվովի մարզում)[7]։ 1910 թվականին ընտանիքի հետ գաղթել է ԱՄՆ և գրանցման պահին Էլիս կղզում փոխել է իր անունը՝ Արթուր[8]։ 14 տարեկան հասակում թողել է դպրոցը և սկսել աշխատել, որպեսզի օգնի ընտանիքին։ Աշխատել է մատուցողի օգնական, աման լվացող, իսկ հետո կոմերցիոն լուսանկարչի օգնական նյույորքյան Ducket & Adler ստուդիայում։ Ինչ-որ ժամանակ Ֆելիգը եղել է փողոցային լուսանկարիչ, իսկ 1924 թվականին ստացել լուսանկարչի աշխատանք Acme Newspictures կազմակերպությունում, որը հետագայում վերանվանվել է United Press International[9]. Լաբորատորիայում աշխատանքային օրվա ավարտից հետո՝ գիշերները, Արթուրը ձեռքն էր վերցնում տեսախցիկը և նկարում գիշերային կյանքը՝ հղկելով մասնագիտական հմտությունները։ 1935 թվականին Ուիջին հեռացել է լաբորատորիայից՝ դառնալով անկախ ֆոտոլրագրող և համագործակցելով մանհեթենյան ոստիկանության հետ[10][11]։
Անցկացնելով գիշերենրն իր Chevy Coupe ավտոմեքենայում՝ Ուիջին լսում է ոստիկականական ալիքը՝ բոլորից շուտ իմանալով ավելի հետաքրքիր իրադարձությունների մասին[5][12]։ Այդ ժամանակաշրջանում իր կողմից արված գիշերային պատահարների լուսանկարները նախատեսված էին տաբլոիդների և լուսանկարչական տեղեկատվության գործակալությունների համար, որոնց աշխատակիցները չէին հասցրել դեպքի վայր հասնել։ Ֆելիգին հաջողվել է առաջ անցնել իր մրցակիցներից՝ շնորհիվ լուսանկարչական հայտածիչների նեգատիվների և շարժական ֆոտոլաբարատորիայիում նկարների տպագրության, որը տեղակայված էր իր սեփական ավտոմեքենայի բեռնախցիկում։ Արդյունքում՝ գիշերային նկարները վաճառվում էին թերթերին, որոնք տպագրվում էին իրադարձության հաջորդ օրը։ Սա լավագույն կերպով համապատասխամում էր «դեղին մամուլի» կարիքների հետ, որոնք խիստ կարիք ունեին «թեժ» նորությունների մասին օպերատիվ լուսանկարչական տեղեկատվության։ Ուիջիի նկարահանման սարքավորումները ստանդարտ էին դարաշրջանի համար. նա օգտագործում էր տարածված «Սպիդգրաֆիկ» (անգլ.՝ Graflex Speed Graphic) 4 × 5 դյույմ ֆորմատով տեսախցիկ[7][13]։ Նկարների մեծամասնությունն արված էր մինչև f/16 փակ բացվածքով պահաժամի 1/200 վայրկյան լուսաբռնկման միանգամյա օգտագործվող ֆոտոբալոնների համար։ Միևնույն ժամանակ, սովորական ոսպնյակի միջոցով նկարահանումներն իրականացվում էին 3 մետր հեռավորությունից՝ տալով միջին պլան, որը հայտնի էր ֆոտոխմբագրողների շրջանում[12]։
Շուտով, ինքնուրույն կարիերա սկսելուց հետո Ուիջին դարձավ New York Herald Tribune, New York Post, New York Journal American, The Sun և այլ թերթերի հիմնական խմբագիրը՝ տպագրելով իր լուսանկարները հրդեհների, ավտովթարների և սպանությունների մասին։ Առաջին անձնական ցուցահանդեսը «Ուիջի. Սպանությունն իմ բիզնեսն է» կայացել է 1941 թվականին Նյու Յորքում։ Երկու տարի անց Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանը ձեռք բերեց հինգ լուսանկարները՝ ավելացնելով այն «Action Photography» էքսպոզիցիային[14]։ Դրանից հետո հաջորդեցին պատվերներ Life և Vogue ամսագրերից։ 1945 թվականին թողարկվեց առաջին գիրքը՝ «Մերկ քաղաք» (անգլ.՝ Naked City) վերնագրով, որից երեք տարի անց վերնագիրը գնվեց կինոռեժիսոր Մարկ Հելլինգերի կողմից՝ նկարահանելով համանուն ֆիլմ։ Հետագայում այս անվանումն օգտագործվեց նաև հեռուստասերիալի և ռոք-խմբի համար։
1947 թվականին Ուիջին ամուսնացել է և տեղափոխվել Հոլիվուդ, որտեղ համագործակցել է կինոստուդիաների հետ։ Լուսանկարիչը փորձել է ինքնուրույն նկարահանել կարճամետրաժ ֆիլմեր, համատեղ աշխատել է տեխնիկական խորհրդատու կինոթատրոններում, երբեմն նկարահանվել է էպիզոդիկ դերերում[15]։ Բաժանումից երկու տարի անց Ֆելիգը վերադարձել է Նյու Յորք, որտեղ 1952 թվականին սկսվել է իր ստեղծագործությունների նոր ժամանակաշրջան՝ որպես լուսանկարիչ։ Այդ ժամանակը Ուիջին նվիրել է հայտնի մարդկանց «աղավաղված» դիմանկարները վերականգնելուն, որի ժամանակ նա օգտագործել է օպտիկական ոսպնյակների տարբեր կցորդներ[11]։ Ֆելիգը նաև զբաղվել է քաղաքական և հասարակական գործիչների վերաբերյալ ծաղրանկարների ստեղծմամբ[16]:1957 թվականին Ուիջին, շաքարախտով հիվանդանալով, տեղափոխվել է 47-րդ փողոց՝ հասարակական աշխատող Ուիլմա Ունիկոկքսի մոտ, ով խնամել է լուսանկարչին և հետագայում պահպանել նրա արխիվը։ Միառժամանակ լուսանկարչի աշխատանքին զուգահեռ նա եղել է նաև խորհրդատու և լուսանկարիչ՝ «Բժիշկ Սթրեյնջլավ, կամ ինչպես ես դադարեցի վախենալ և սիրեցի ռումբը» ֆիլմի համար, իր հայրենակից Սթենլի Կուբրիկի հետ։
Մինչ իր մահը 1968 թվականին լրագրողը հաճախ է մեկնել Եվրոպա՝ նկարահանելու «Daily Mirror» և այլ ամսագրերի ու գրքային լուսանկարչական նախագծերի համար։ Խորհրդային Միության տարիներին Ուիջիի առաջին ցուցահանդեսը տեղի է ունեցել 1959 թվականին նրա դասախոսական շրջագայության ընթացքում։
Ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արվեստագետների մեծամասնությունը կարծում է, որ Ուիջին Բրասաիի ամերիկյան համարժեքն է, ով նկարահանում էր Փարիզի գիշերային կյանքը։ 1960-ական թվականների սկզբին Դիանա Արբուսի աշխատանքների շնորհիվ մշակվել են Ֆելիգի սիրելի թեմաները՝ նուդիստների (ծովափում մերկ լողացող և արևային լոգանք ընդունող անձ), կրկեսային դերասանների և փողոցի այլ մարդկանց մասին։
1980 թվականին իր ուղեկցորդուհի Ուիլմա Ուիլկոքսը, Սիդնի Կապլանի, Աարոնա Ռոուզի և Լարրի Սիլվերի աջակցությամբ կազմել են թղթապանակ՝ ստեղծելով յուրօրինակ հավաքածու Ուիջիի բնօրինակ նեգատիվներից վերցված նրա մատնահետքերով։ Որպես փաստացի իրավահաջորդ՝ Ուիլկեքսը Նյու-Յորքի Միջազգային Լուսանկարչական Կենտրոնին է (անգլ.՝ International Center of Photography, ICP) նվիրաբերել լուսանկարների արխիվ՝ բաղկացած տասնվեց հազար լուսանկարներից և յոթ հազար նեգատիվներից[17]։ Նվիրատվության և հեղինակային իրավունքի փոխանցման այս ակտը, որն իրականացվել է 1993 թվականին, հետագայում թույլ տվեց ստեղծել մի քանի գրքեր և ցուցահանդեսներ։ Դրանց թվում էր «Ուիջիի աշխարհը» ֆոտոալբոմը (անգլ.՝ Weegee's World, 1997)՝ խմբագրված Մայլզ Բարտայի կողմից և «Անծանոթ Ուիջի» (անգլ.՝ Unknown Wegee, 2006)՝ կազմված Սինթիա Յանգի կողմից։ Առաջին և ամենամեծ ցուցահանդեսը եղել է «Ուիջիի աշխարհը. կյանք, մահ և մարդկային դրամա» (անգլ.՝ Weegee's World: Life, Death and the Human Drama), որը տեղի է ունեցել1997 թվականին։ Դրանից հետո 2002 թվականին հաջորդել է հնարամիտ լուսանկարչության ցուցահանդեսը (անգլ.՝ Weegee's Trick Photography), իսկ 4 տարի հետո բացվել է «Անծանոթ Ուիջի»-ի ցուցադրությունը (անգլ.՝ Unknown Weegee), որն ընդգրկել է ավելի ուշ արված լուսանկարները, առանց քրեական թեմաների ավանդական գերակշռության[17]։
2005 թվականին մոսկովյան «Հարրի Տատինյանցի պատկերասրահում» ցուցադրվեցին լուսանկարչի ամենահետաքրքիր «մանհեթենյան» ժամանակաշրջանի քառասուն աշխատանքները։ 2009 թվականին վիեննական արվեստի պատկերասրահ Kunsthalle Wien-ը ցուցահանդես է կազմակերպել «Վերելակ դեպի կախաղան» (անգլ.՝ Elevator to the Gallows) վերնագրով, որտեղ ժամանակակից նկարչուհի Բենկս Վիոլետտայի նկարները կողք կողքի էին Ուիջիի գիշերային լուսանկարների հետ[18]։
2012 թվականին նյույորքյան ICP-ն կազմակերպել է ևս մեկ ցուցահանդես «Սպանությունն իմ բիզնեսն է» (անգլ.՝ Murder Is My Business) վերնագրով։ Նույն թվականին Մոսկվայի Մուլտիմեդիա Արվեստի Թանգարանում ցուցադրվել է մեկ այլ ցուցահանդես «Մերկ քաղաք. Նյու Յորք, Լոս Անջելես» վերնագրով[19][20]։ Լուսանկարչի ինքնակենսագրականն առաջին անգամ լույս է տեսել 1961 թվականին՝ «Ուիջին Ուիջիի մասին» խորագրի ներքո, 2013 թվականին վերանվանվել է՝ «Ուիջի. ինքնակենսագրություն» (անգլ.՝ Weegee: The Autobiography): 2014 թվականին ավստրիական Դորնբիրն քաղաքում ավարտվել է «Ուիջի. ինչպե՞ս լուսնկարել աճյունը» (անգլ.՝ Weegee. How to photograph a corpse) անունը կրող ցուցահանդեսը Flatz Museum-ի դահլիճներում՝ ցուցադրված մնալով մեկ տարուց ավել։ Բացի բնօրինակ հեղինակային ձեռագրերից, ցուցահանդեսում ներկայացվնում էին մի շարք ամսագրեր և թերթեր, որոնցում հրապարակվել են այդ տարիներին Ուրջիի կողմից արված լուսանկարները։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուիջա՝ ոգեկոչման սեանսների ցուցատախտակ, որի անվանումը վերցված է Ուիջիի կեղծանունից
- «Լուսանկարիչ»՝ ֆիլմ՝ նկարված Ուիջիի կենսագրության հիման վրա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Luminous-Lint — 2005.
- ↑ Ирина Чмырёва (2006 թ․ փետրվարի 15). «Виджи. Вспышка. Нью-Йорк. Время». Персона (ռուսերեն). Photographer.ru. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ 5,0 5,1 ФОТОГРАФИЯ. Всемирная история, 2014, էջ 274
- ↑ Foto&video, 2005, էջ 140
- ↑ 7,0 7,1 Лекции по истории фотографии, 2014, էջ 296
- ↑ ФОТОГРАФИЯ. Всемирная история, 2014, էջ 275
- ↑ Foto&video, 2005, էջ 136
- ↑ Foto&video, 2005, էջ 137
- ↑ 11,0 11,1 Александр Сайганов. «Виджи (Weegee), Артур (Ушер) Феллиг (Arthur (Usher) Fellig)». Имена в фотографии (ռուսերեն). Фотоновости. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ 12,0 12,1 Eric Kim (2013 թ․ մայիսի 22). «10 Lessons Weegee Has Taught Me About Street Photography». Workshops (անգլերեն). Персональный блог. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 18-ին.
- ↑ «The Graflex Speed Graphic FAQ» (անգլերեն). Graflex. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ Foto&video, 2005, էջ 141
- ↑ Лекции по истории фотографии, 2014, էջ 297
- ↑ Фотография XX века. Музей Людвига в Кёльне / пер. с англ. А.А. Сосинова. — Издательство АТС, 2008. — ISBN 978-5-17-047116-4
- ↑ 17,0 17,1 Roberta Smith (2012 թ․ հունվարի 19). «He Made Blood and Guts Familiar and Fabulous» (անգլերեն). The New York Times. Վերցված է 2019 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «Exhibition «Elevator to the Gallows»» (անգլերեն). Kunsthalle Wien. 2009 թ․ մարտի 20. Վերցված է 2019 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ ««Обнажённый город»: Нью-Йорк, Лос-Анджелес. Из коллекции Жана Пигоцци». Выставки (ռուսերեն). Мультимедиа Арт Музей. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ Андрей Мирошкин (2012 թ․ հոկտեմբերի 16). «Репортаж по-американски». Проекты (ռուսերեն). Фонд поддержки современного искусства. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 17-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Анисия Борознова Вдохновлённый депрессией(ռուս.) // «Foto&video» : журнал. — 2005. — № 10. — С. 136—143.
- Владимир Левашов Лекции по истории фотографии / Галина Ельшевская. — 2-е изд.. — М.: «Тримедиа Контент», 2014. — 464 с. — ISBN 978-5-903788-63-7
- Фотография и модерн // ФОТОГРАФИЯ. Всемирная история / Джульет Хэкинг. — М.: «Магма», 2014. — С. 274—275. — 576 с. — ISBN 978-5-93428-090-2
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Коллекция фотографий Виджи». Photography (անգլերեն). Amber Online. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 17-ին.