Չարլզ Փերքինս (քաղաքական գործիչ)
Չարլզ Փերքինս | |
Կուսակցություն՝ | National Party of Australia (WA)? |
---|---|
Կրթություն՝ | Գիլոնգի քերականության դպրոց |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և ագարակապան |
Ծննդյան օր | օգոստոսի 5, 1906[1] կամ օգոստոսի 8, 1906 |
Ծննդավայր | Moonee Ponds |
Վախճանի օր | 1961[2] կամ նոյեմբերի 7, 1961 (55 տարեկան) |
Վախճանի վայր | Wembley |
Քաղաքացիություն | Ավստրալիա |
Չարլզ Քոլիեր Փերքինս (անգլ.՝ Charles Collier Perkins, օգոստոսի 5, 1906[1] կամ օգոստոսի 8, 1906, Moonee Ponds - 1961[2] կամ նոյեմբերի 7, 1961, Wembley), ավստրալիացի քաղաքական գործիչ, որը մինչև մահ՝ 1942 թվականը, Արևմտյան Ավստրալիայի Օրենսդրական ժողովի անդամ էր՝ ներկայացված Ավստրալիայի Ազգային կուսակցությունից։ Սըր Դևվիդ Բրանդի կառավարությունում զբաղեցրել է նախարարի պաշտոն։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փերքինսը ծնվել է Մելբուրնում՝ Գվենդոլին և Չարլզ Հենրի Փերքինսների ընտանիքում։ Ավարտելով Գիլոնգի քերականության դպրոցը՝ 1929 թվականին տեղափոխվել է Արևմտյան Ավստրալիա, գնել ագարակ Բելկայում և մինչև մահ տնօրինել այն։ Փերքինսը հայտնի էր գյուղատնտեսական շրջանակներում, Արևմտյան Ավստրալիայի ագարակատերերի ֆեդերացիայի գործադիր տնօրենն էր, ինչպես նաև Վեսֆարմերս ՍՊԸի տնօրենը[3]։ Խորհրդարան է մտել 1942 թվականի Յորքի նահանգի ընտրություններով, որն Ազգային կուսակցության նախկին առաջնորդ Չարլզ Լաթհամի պաշտոնաթող լինելու արդյունքն էր[4]։
1947 թվականի մարզային ընտրություններից հետո Փերքինսը նշանակվեց Օրենսդրական Ժողովի հանձնաժողովների նախագահ և պաշտոնավարեց մինչև 1953 թվականի ընտրություններ, երբ ՄակԼարթիի կառավարությունը հաղթեց ընտրություններում։ 1950 թվականի ընտրություններին տեղափոխվեց Ռո ընտրատարածք[4]։ 1959 թվականի ընտրություններից հետո Փերքիսնն ընդգրկվեց Դևվիդ Բրանդի նոր նախարարության մեջ որպես Ոստիկանության, Տրանսպորտի, Աշխատանքի և Ֆինանսների նախարար։ Չորս նախարարական պաշտոնները պահանջում էին մեծածավալ ճամփորդություն` ներառյալ միջպետական համաժողովները և հեռագնա աբորիգեն համայնքները[5]։
1938 թվականին Փերքինսն ամուսնացել է Քեթլին Լաֆարի հետ և ունեցել չորս երեխա։ Մահացել է սրտի կաթվածից 1961 թվականի նոյեմբերին Ուեմբլիում գտնվող իր տանը։ Սուրբ Գևորգի եկեղեցում կազմակերպվել է պետական հուղարկավորություն[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Australian Dictionary of Biography — MUP, 1966. — ISBN 0-522-84236-4 — ISSN 1833-7538
- ↑ 2,0 2,1 2,2 Australian Dictionary of Biography — MUP, 1966. — ISBN 0-522-84236-4 — ISSN 1833-7538
- ↑ Charles Collier Perkins – Biographical Register of Members of the Parliament of Western Australia. Retrieved 23 May 2016.
- ↑ 4,0 4,1 Black, David; Prescott, Valerie (1997). Election statistics : Legislative Assembly of Western Australia, 1890-1996. Perth, [W.A.]: Western Australian Parliamentary History Project and Western Australian Electoral Commission. ISBN 0730984095.
- ↑ 5,0 5,1 Birman, Wendy (2005). «Perkins, Charles Collier (1906–1961)».
{{cite web}}
: Missing or empty|url=
(օգնություն); Unknown parameter|id2=
ignored (օգնություն)
|