Jump to content

Չուղարկված նամակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չուղարկված նամակ
ռուս.՝ Неотправленное письмо
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա[1]
Թվական1960 և հունիսի 27, 1960[2]
Լեզուռուսերեն
ՌեժիսորՄիխայիլ Կալատոզով[1]
Սցենարի հեղինակԳրիգորի Կոլտունով, Valery Osipov? և Վիկտոր Ռոզով
ԴերակատարներՏատյանա Սամոյլովա, Ինոկենտի Սմոկտունովսկի, Վասիլի Լիվանով, Եվգենի Ուրբանսկի և Գալինա Կոժակինա
ՕպերատորՍերգեյ Ուրուսևսկի
ԵրաժշտությունՆիկոլայ Կրյուկով
Պատմվածքի վայրՍիբիր
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն97 րոպե
IMDbID 0053106

«Չուղարկված նամակ» (ռուս.՝ «Неотправленное письмо»), 1959 թվականին խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Միխայիլ Կալատոզովը Վալերի Օսիպովի համանուն պատմվածքի հիման վրա «Մոսֆիլմ» կինոստուդիայ։ Պրեմիերան կայացել է 1960 թվականի հունիսի 27-ին։

Ներաժական լուսագրեր.

Նրանց, ովքեր մարդկային գործունեության ցանկացած բնագավառում, լինի դա վայրի լքված հողերի յուրացում, թե համարձակ թռիչք դեպի տիեզերք, նրանց, ովքեր քայլում և գնում են դժվարին ճանապարհով առաջինը, խորհրդային մարդկանց նվիրվում է այս ֆիլմը։

Խուլ տայգայում՝ Արևմտյան Սիբիրյան հարթավայրի շրջանում, իջեցվում է երկրաբանական խումբ, որի կազմում են խմբի ղեկավար Կոնստանտին Սաբինինը, ուղեկցորդ Սերգեյը, երկրաբաններ Տանյան և Անդրեյը։ Խմբի խնդիրն է՝ գտնել քիմբերլիտային խողովակ հեռանկարային տարածքում։ Կոնստանտինը յուրօրինակ մենախոսություն է վարում իր սիրելի կնոջն ուղղված նամակներում՝ պատմելով որոնումների պատմության, արշավախմբի կենցաղի մասին։ Ամառն ավարտվում է, ադամանդների հետքեր դեռ չեն նկատվում։ Արշավախմբի մասնակիցներն աստիճանաբար հուսահատվում են։ Խմբի անդամների միջև լարվածությունը մեծանում է։ Սկսվում է աշունը, ցրտում է, և վերջապես Տանյան գտնում է ադամանդների հետքեր։ Բոլորը տոնում են հաղթանակը և ռացիայով խնդրում են տրանսպորտ ուղարկել՝ տուն վերադառնալու համար։ Տայգայում առավոտյան հրդեհ է սկսվում, որը կտրում է դեպի ուղղաթիռ տանող ճանապարհը։

Կրակի միջով անցնելիս խումբը կորցնում է Սերգեյին։ Ռացիայի հետ կապված խնդիրներ են առաջանում, և խմբի անդամները չեն կարողանում փոխանցել իրենց կոորդինատները։ Ուղղաթիռը չի նկատում նրանց։ Սկսված անձրևը հանգցնում է հրդեհը, բայց մարդիկ ստիպված են լինում փրկվել ջրից։ Անդրեյը վնասվածք է ստանում, Կոնստանտինն ու Տանյան ստիպված են նրան տանել պատգարակով։ Չցանկանալով բեռ լինել՝ գիշերը վիրավոր Անդրեյը սողալով հեռանում է դեպի խորը տայգա՝ իրեն փրկելու հնարավորություն չթողնելով։ Ողջ մնացածները շարունակում են քայլել տայգայի միջով՝ փորձելով բնակավայր գտնել։ Սկսվում է ձյունը։ Ձյան մեջ անհետանում է Տանյան, Կոնստանտինը գտնում է նրան, բայց որոշ ժամանակ անց աղջիկը մահանում է ցրտահարությունից և հյուծվելուց, և նա ստիպված է լինում աղջկա մարմինը թողնել ձյան տակ։ Վերջին ողջ մնացածը՝ Կոնստանտինը, հասնում է մեծ գետի ափը, տեղավորվում մի փոքր սառցակտորի վրա։ Ջրի հոսը տանում է նրան սառչող գետի հոսանքով։ Կոնստանտինին տեսիլք է երևում, որ ափին կառուցվել է մի մեծ քաղաք, նավահանգիստ, երևում են քաղաքի լույսերը։ Նրան թվում է, որ հանդիպել է Վերային։ Ուղղաթիռն օդիցնկատում է սառցակտորի վրա պառկած մի մարդու։ Օդաչուն և բժիշկը իջնում են։ Բժիշկը փորձում է լսել սրտի բաբախունը։ Կոնստանտին կամաց բացում է աչքերը։

Նկարահանող խումբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Նկարահանումներն անցկացվել են տայգայում՝ Ուս և Ենիսեյ գետերի ափերին[6]։
  • Ֆիլմի նկարահանումների ժամանակ Վասիլի Լիվանովը մրսել է, նրա ձայնը խզվել է (Կալատոզովի որոշմամբ՝ նա դերը հնչյունավորել է փողոցում՝ ուժեղ քամու և մինչև -40 °C սառնամանիքի պայմաններում), ինչի հետևանքով նրա ձայնը ընդմիշտ ձեռք է բերել հայտնի խռպոտ տեմբրը։
  • Ֆիլմը մասնակցել է 1960 թվականի Կաննի կինոփառատոնի ծրագրին։

Վերականգնում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականին «Մոսֆիլմ» կինոստուդիայում կատարվել է «Չուղարկված նամակ» ֆիլմի թվային վերականգնում[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0053106/
  2. Internet Movie Database — 1990.
  3. «Неотправленное письмо». kino-teatr.ru. Վերցված է 2011 թ․ մարտի 16-ին.
  4. «Envisioning Russia: A Century of Filmmaking». Berkeley Art Museum and Pacific Film Archive. University of California, Berkeley. 2008. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 25-ին.
  5. «The Letter Never Sent». Camp Cinema: Russian Style. University of Pittsburgh. 2001. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 25-ին.
  6. ««Целуйте мне руку!»…». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 14-ին.
  7. «Закончена цифровая реставрация картины «Неотправленное письмо»». 2020 թ․ սեպտեմբերի 10. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 9-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]