Պալասի ընտանիք
Պալասի ընտանիք, B դասի աստերոիդների խումբ է, որոնք պտտվում են խիստ թեքված ուղեծրերով աստերոիդների հիմնական գոտու կենտրոնական մասում[1], այն հայտնաբերվել է դեռևս 1928 թվականին ճապոնացի աստղագետ Կիեցուգու Հիրայամայի կողմից։
Ընտանիքի առանձնահատկությունները
[խմբագրել | խմբագրել կոդը](2) Պալաս աստերոիդը համարվում է չափերով երկրորդը աստերոիդների գոտում, նրա միջին տրամագիծն է 550 կմ։ Ընտանիքի մյուս աստերոիդները շատ անգամ նրան զիջում են չափեով, օրինակ նրանցից խոշորագույնը՝ (5222) Իոֆֆե աստերոիդը ունի անկյունագծով ընդամենը 22 կմ չափ։ Ընտանիքի մեջ հազվագյուտ B դասի աստերոիդների գերակշիռ քանակը և Պալասի և մյուս անդամների չափերի կտրուկ տարբերությունը վկայում են այն մասին, որ ընտանիքը հանդիսանում է Պալասի մեկ այլ խոշոր մարմնի հետ ընհարման արդյունք, ինչպես և Վեստայի ընտանիքի դեպքում։ Այդ մարմնի Պալասի մակերևույթի հետ ընդհարման պահին թողել է խոշոր հարվածային խառնարան, և դուրս է մղել Պալասից բազմաթիվ մանր բեկորներ, որոնք և հետագայում ձևավորել են ընտանիքը։ Եվս մեկ այս ընտանիքի հնարավոր անդամ է դիտարկվում (3200) Ֆաետոն աստերոիդը, որը հանդիսանում է Գեմենիդներ ասուպային հոսքի աղբյուր[2]։
Իրական ուղեծրի էլեմենտների հիմնական միջակայքը բերված է աղյուսակում՝
ap | ep | ip | |
---|---|---|---|
min | 2,71 ա. մ. | 0,25 | 32 ° |
max | 2,79 ա. մ. | 0,31 | 34 ° |
Տվյալ աստղագիտական էպոխայում ուղեծրի էլեմենտների միջակայքը, ընտանիքի աստերոիդների հիմնական մասի համար բերված է ստորև`
a | e | i | |
---|---|---|---|
min | 2,71 ա. մ. | 0,13 | 30 ° |
max | 2,79 ա. մ. | 0,37 | 38 ° |
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աստերոիդների ընտանիքներ
- Երկրին մոտեցող աստերոիդներ
- Տրոյացի աստերոիդներ
- Դամոկլոիդներ
- Կենտավրոսներ
- Ապոլոնի աստերոիդներ
- Ամուրի աստերոիդներ
- Ատենի աստերոիդներ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Սելինո և ընկ., (2002)
- ↑ «"Exploding Clays Drive Geminids Sky Show?"». 2010 թ․ հոկտեմբերի 10.
{{cite web}}
: Invalid|url-status=404
(օգնություն)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- A. Lemaitre & A. Morbidelli, Proper elements for highly inclined asteroidal orbits, Celestial Mechanics and Dynamical Astronomy, Vol. 60, pp. 29 (1994).
- Y. Kozai Secular perturbations of asteroids and comets In: Dynamics of the solar system; Proceedings of the Symposium, Tokyo, Japan, May 23-26, 1978. Dordrecht, D. Reidel Publishing Co., 1979, p. 231-236; Discussion, p. 236, 237.
- A. Cellino et al. "Spectroscopic Properties of Asteroid Families", in Asteroids III, p. 633-643, University of Arizona Press (2002). (Table on page 636, in particular).
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|