Jump to content

Պասսատներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պասսատներ (օգտագործվում է նաև եզակի՝ պասսատ, հոլանդերեն passaat), արևադարձային լայնություններում տարվա ընթացքում համեմատաբար հաստատուն ուղղությամբ փչող քամիներ։ Պասսատները կազմում են մթնոլորտի ընդհանուր շրջանառության մի մասը և սերտորեն կապված են օվկիանոսների մերձարևադարձային լայնություններում առաջացած անտիցիկլոնների հետ (փչում են անտիցիկլոնի դեպի հասարակածն ուղղված փեշերով)։

Հյուսիսային կիսագնդում, Երկրի մակերեսին մոտ պասսատներն հիմնականում ունեն հյուսիսարևելյան, Հարավային կիսագնդում՝ հարավարևելյան ուղղություն։ Պասսատներն առավել ցայտուն արտահայտված են օվկիանոսների վրա, որտեղ դրանք սովորաբար ավելի սառն են, քան օվկիանոսների ջուրը, հետևաբար տաքանում են ներքևից, որը նպաստում է կոնվեկտիվ հոսանքների ու կույտավոր ամպերի առաջացմանը։ Սակայն, 1-2 կիլոմետր բարձրության շերտերում գոյություն ունեցող անտիցիկլոնային ինվերսիաները սահմանափակում են ամպամածության հետագա զարգացումը։ Այդ պատճառով պասսատներիի շրջանում եղանակը հիմնականում ավելի չոր է։ Երկրի որոշ մասերում (արևադարձային լայնությունների ցամաքային տարածությունների վրա) պասսատներն ունեն ցայտուն արտահայտված սեզոնային բնույթ և կոչվում են արևադարձային մուսսոն։ Պասսատներիի միջին արագությունը երկրի մակերեսին մոտ շերտերում 5-ից 8 մետր վայրկյան է (երբեմն՝ մինչև 15 մետր վայրկյան), ուղղաձիգ հզորությունը՝ մոտ 4 կիլոմետր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 138