Պատանի պարողների Եվրատեսիլ (Eurovision Young Dancers), պարային շոու-մրցույթ է, որը անցկացվում է երկու տարին մեկ և հեռարձակվում է ամբողջ Եվրոպայում։ 1985 թվականից օգտագործելով «Եվրարեստիլ երգի մրցույթի» ֆորմատը, յուրաքանչյուր պետություն, ով հանդիսանում էր Եվրոպական հեռարձակողների միության (ԵՀՄ) անդամ ուներ հնարավորություն ուղարկել սեփական պարային համար մրցելու "Պատանի պարողների Եվրատեսիլ"-ում։ Պարային համարը կարող էր լինել ինչպես մենապար, այնպես էլ զուգապար, ընդ որում, բոլոր պարողները պետք է լինեին 25-21 տարեկան, և չլինեին երկարաժամկետ աշխատողներ որևէ թատրոնում։ Հաղթողը ընտրվում էր հեռուստադիտողների քվեարկության միջոցով։
2003 թվականին մրցույթում հանձնվում էր երկու առանձին մրցանակ դասական և ժամանակակից պարերի համար։
2007 թվականին անցկացված մրցույթը տեղի չունեցավ, քանի որ Եվրոպական հեռարձակողների միությունը ներմուծեց նոր՝ "Եվրատեսիլ պարի մրցույթ" հեռուստաշոուն։ Ի սկզբանե այն նախատեսվում էր, որ այդ շոուն կշարունակի իր կյանքը 2009 թվականին և տեղի կունենա 2009 թ․ հունիսի 19-ին, ուրբաթ օրը, Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում, սակայն, 2009 թ․ մայիսին տեղի ունեցած ԵՀՄ մամուլի ասուլիսի ժամանակ Eurovision TV-ի տնօրեն՝ Բյորն Էրիկսենը տեղեկացրեց, որ մասնակից երկրների շատ քիչ քանակության պատճառով մրցույթը այլևս չի անցկացվի։