Պիեռ Բոնար
Պիեռ Բոնար ֆր.՝ Pierre Bonnard | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 3, 1867[1][2][3][…] |
Ծննդավայր | Ֆոնտենե Օ Ռոզ[4][5] |
Վախճանվել է | հունվարի 23, 1947[1][4][2][…] (79 տարեկան) |
Մահվան վայր | Լը Կանե[4][5] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Կոնդորսե լիցեյ, Ժյուլիանի ակադեմիա, Լյուդովիկոս Մեծի լիցեյ և Lycée Michelet, Vanves? |
Մասնագիտություն | նկարիչ, քանդակագործ, նկարիչ-փորագրող, տպագրիչ, նկարազարդող, վիմագրող և վիզուալ արտիստ |
Ոճ | Նաբի[6] |
Ժանր | բնանկար, ժանրային նկարչություն, նյու և դիմապատկեր |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Nude against the light? և Dining Room in the Country? |
Մեկենասներ | Ամբրուազ Վոլար |
Աշակերտներ | Բալադինե Կլոսովսկա և Թեոֆիլ Ֆրաերման |
Ներշնչվել է | Պոլ Գոգեն[7] և Կացուշիքա Հոքուսայ[7] |
Անդամակցություն | Գրահրատարակչության ազգային կոմիտե և Գեղարվեստի թագավորական ակադեմիա |
Ամուսին | Marthe Bonnard? |
ստորագրություն | |
Pierre Bonnard Վիքիպահեստում |
Պիեռ Բոնար (ֆր.՝ Pierre Bonnard, հոկտեմբերի 3, 1867[1][2][3][…], Ֆոնտենե Օ Ռոզ[4][5] - հունվարի 23, 1947[1][4][2][…], Լը Կանե[4][5]), ֆրանսիացի նկարիչ, ով 20-րդ դարի արվեստի պատմության մեջ մտնում է որպես մեծագույն գունանկարիչ։ Երիտասարդ ժամանակ ղեկավարել է «Նաբի» խումբը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է պաշտոնյայի ընտանիքում, սկզբից իրավագիտություն է սովորել Սորբոնում, իսկ հետո` Փարիզի Ժյուլիանի ակադեմիայում, Գեղեցիկ արվեստի դպրոցում, որտեղ 1888 թվականին ձևավորվել է «Նաբի» խումբը, որի անդամներն են եղել Պոլ Սերյուզե, Պոլ Ռանսոն, Դենի Մորիս, Էդուար Վյուարը, հետագայում նաև` Ֆելիքս Վալոթոնը։ Պոլ Գոգենի և ճապոնական փորագրության ազդեցությամբ նկարիչները գույները տեղայնացրել են, նկարել նկարները ավելի մակերեսորեն։ Ճապոնական ամենաուժեղ ազդեցությունը երևում է հենց Բոնարի կտավներից մեկում, որը նույնիսկ անվանել են «Ճապոնական դարձող Նաբի»։ Պիեռ Բոնարը լավ ծանոթ է եղել Ամբրուազ Վոլարին և իր մի քանի նկարներում հավերժացրել է նրան։ Նկարիչն իր աշխատանքները ցուցադրել է «Անկախների սալոնում» և ծանոթացել է Անրի դը Տուլուզ-Լոտրեկի հետ։ 1905 թվականին Էդուար Վյուարի հետ մեկնել է ճանապարհորդության դեպի Իսպանիա, որին հաջորդել են ճանապարհորդությունները դեպի Բելգիա, Հոլանդիա, Մեծ Բրիտանիա, Իտալիա, Ալժիր, Թունիս և Ֆրանսիայի հարավ։ 1925 թվականին Բոնարը տուն է ձեռք բերել Լազուր ափին Լը Կաննեյում։ Նկարիչը ապրել է գերմանացիների կողմից գրավված Փարիզում և 1946 թվականին կազմակերպել է իր աշխատանքների հետահայաց ցուցադրությունը։ Մահացել է Լը Կաննեյում 1947 թվականի հունվարի 27-ին։
Ստեղծագործական ձև
[խմբագրել | խմբագրել կոդը]Պիեռ Բոնարին հաճախ անվանում էին էսթետիկ իմպրեսիոնիզմի վերջին հետևորդ։ Նա քննադատել է իմպրեսիոնիստներին անավարտ համադրությունների և նատուրալիստական գույների համար։ Լինելով փափուկ, խուլ երանգների և հարաբերությունների նկարիչ` Բոնարն այն առաջիններից է եղել, ով նկարել է կնոջ ներքին, նույնիսկ` ինտիմ կյանքը։ Նա նկարել է ինտերիերներ, մեջերկրածովյան և փարիզյան բնանկարներ, կենցաղային դրվագներ։ Բոնարը իր կյանքի վերջին անդրադարձել է հագեցած գույների համադրությանը` ստեղծելով նրբագեղ և գունագեղ համադրություններ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Քաջվարդեր
-
Խաղող
-
Կանգնած մերկ բնորդուհին
-
Նկար
-
Կտավ
-
Երկու շուն դատարկ փողոցում 1894, յուղաներկ կտավի վրա, Արվեստի ազգային պատկերասրահ
-
Նամակ 1906, յուղաներկ կտավի վրա, Արվեստի ազգային պատկերասրահ
-
Եղբայրներ Բերնհայն-Ժայն պատկերասրահ 1920, Օրսե թանգարան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Pierre Bonnard (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Pierre Bonnard — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Боннар Пьер // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 RKDartists (նիդերլ.)
- ↑ https://www.metmuseum.org/toah/hd/dcpt/hd_dcpt.htm
- ↑ 7,0 7,1 https://www.tate.org.uk/art/artists/pierre-bonnard-781#:~:text=A%20founding%20member%20of%20the,transition%20from%20Impressionism%20to%20Modernism.
- Հոկտեմբերի 3 ծնունդներ
- 1867 ծնունդներ
- Հունվարի 23 մահեր
- 1947 մահեր
- Ժյուլիանի ակադեմիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Պոստիմպրեսիոնիստ նկարիչներ
- 19-րդ դարի ֆրանսիացի նկարիչներ
- 20-րդ դարի ֆրանսիացի նկարիչներ
- Փարիզի գեղարվեստի ազգային բարձրագույն դպրոցի շրջանավարտներ
- Պոստիմպրեսիոնիզմ
- Ֆրանսիացի քանդակագործներ
- Ֆրանսիացի փորագրիչներ
- Ֆրանսիացի նկարիչներ
- Ֆրանսիացի արվեստագետներ
- Ֆրանսիացի դիմանկարիչներ
- Պոստիմրեսիոնիստ արվեստագետներ
- Ֆրանսիացի գրաֆիկներ