Jump to content

Պինոկկիո (անիմացիոն ֆիլմ 2022)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պինոկկիո
Изображение логотипа
ԺանրՏիկնիկային մուլտիպլիկացիա
Երկիր

ԱՄՆ

Մեքսիկա
ՀիմքՊինոքիոյի արկածները
Լեզուանգլերեն
Ռեժիսոր

Գիլերմո դել Տորո

Մարկ Գուստաֆսոն
Գլխավոր
դերերում

Գրեգորի Մանն Յուեն Մաքգրեգոր Դեվիդ Բրեդլի Ռոն Պերլման Թիլդա Սուինթոն Քրիստոֆ Վալց Քեյթ Բլանշետ Թիմ Բլեյք Նելսոն Ֆինն Վուլֆարդ Ջոն Տուրտուրրո

Բյորն Գորման
Պրոդյուսեր

Գիլերմո դել Տորո Լիզա Հենսոն Ալեքս Բալկլի Քորի Կամպոդոնիկո Հարի Ունգար

Բլանկա Սպիսկ
Սցենարիստ

Գիլերմո դել Տորո Պատրիկ Մակհեյլ

Մեթյու Ռոբբինս
ԵրաժշտությունԱլեքսանդր Դեսպլա
ՄոնտաժՔեն Շրեցման
Պատմվածքի վայրԻտալիա
Նկարահանման վայրՊորտլենդ[1]
Էկրաններին է2022-ից
Ընկերություն

Netflix Animation The Jim Henson Company Pathe ShadowMachine Double DDare You Productions Necropia Entertainment

El Taller de Chuncho
ԴիստրիբյուտորNetflix
Բյուջե$35 մլն
Պարգևներ
Պաշտոնական կայքէջ

«Պինոկկիո» (անգլ․ Pinocchio)՝ Գամերիկյան գալիք մութ-ֆանտաստիկ երաժշտական ֆիլմ է, որը նկարահանվել է Գիլերմո դել Տորոյի և Մարկ Գուստաֆսոնի կողմից՝ հիմնված Կառլո Կոլոդիի «Պինոկկիոյի արկածները» իտալական վեպի վրա։ Ֆիլմի արտադրմամբ և տարածմամբ զբաղվում է Նեթֆլիքսը, իսկ թողաթկումը պլանավորվում է 2022 թվականին։

Բովանդակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործողությունները տեղի կունենան 1930-ական թվականներին ֆաշիստական Իտալիայում։ Ֆիլմը կպատմի Կարլո Կոլոդիի հեքիաթի մութ տարբերակը փայտե տիկնիկի մասին, որը կյանքի է կոչվում ու ցանկանում է իսկական տղա դառնալ։

Արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գիլերմո դել Տորոն ֆիլմի վրա աշխատել է 2008 թվականից։

2008 թվականին Գիլերմո դել Տորոն հայտարարեց, որ իր հաջորդ նախագիծը՝ իտալական վեպի առավել մռայլ ադապտացիան՝ «Պինոկկիոյի արկածները», մշակման փուլում է գտնվում։ Նա «Պինոկկիոն» անվանել է իր կրքոտ նախագիծը՝ հայտարարելով, որ «արվեստի ոչ մի ձև չի ազդել իմ կյանքի և ստեղծագործության վրա, որքան անիմացիան, և պատմության մեջ ոչ մի կերպար ինձ հետ այնքան սերտ անձնական շկապ չի ունեցել, որքան Պինոկկիոն» և «Ես ուզում էի նկարել այս ֆիլմը , ինչքան ինձ հիշում եմ»[4]։ 2011 թվականի փետրվարի 17-ին հայտարարվեց, որ Գրիս Գրիմլին և Մարկ Գուստաֆսոնը համատեղ կաշխատեն Պինոկկիոյի տիկնիկային ֆիլմի վրա, Գիլերմո դել Տորոյի և Մեթյու Ռոբինսի սցենարով, The Jim Henson Compony և Pathé ստուդիաների հետ համատեղ[5]։ 2012 թվականի մայիսի 17-ին Գրիմլիին փոխարինեց Դել Տորոն[6]։ 2012 թվականի փետրվարին Դել Տորոն թողարկեց մի քանի կոնցեպտ-արվեստ՝ Պինոկկիո, Ջեպպետտո, Խոսող ծղրիդը, Մանջաֆոկո և Աղվեսը կատվի հետ։ 2012 թվականի հուլիսի 30-ին հայտարարվել էր, որ ֆիլմը արտադրվելու և անիմացվելու է ShadowMachine-ի կողմից։ Ի սկզբանե պլանավորվում էր այն թողարկել 2013 կամ 2014 թվականին[4], բայց նախագիծը երկար տարիներ առանց լրացուցիչ տեղեկությունների գնաց արտադրական դժողք։

2017 թվականի օգոստոսի 1-ին Դել Տորոն հայտարարեց IndieWire-ում, որ ֆիլմի բյուջեի համար լրացուցիչ 35 միլիոն դոլար է հարկավոր, հակառակ դեպքում ֆիլմը կչեղարկվի[7]։ 2017 թվականի նոյեմբերի 8-ին նա բացահայտեց, որ նախագիծը չի ընթանում, քանի որ ոչ մի ստուդիա չէր ցանկանում ֆինանսավորել այն[8]։ Ինչ-որ պահ Մեթյու Ռոբինսը վերանայեց ֆրանսիացի նկարչուհի Ջոան Սֆարի հետ 2D-անիմացիոն ֆիլմ ստեղծելու հնարավորությունը, որպեսզի նվազեցնի ծախսերը, բայց Դել Տորոն ի վերջո որոշեց, որ պետք է օգտագործի կադրային անիմացիան, նույնիսկ եթե ավելի մեծ բյուջեի պատճառով կանաչ լույս ստանալը ավելի դժվար կլինի[9]։ Այնուամենայնիվ, 2018 թվականի հոկտեմբերի 22-ին Նեթֆլիքսը օգնության հասավ ֆիլմին և ձեռք բերեց այն հետագա արտադրության համար։

Դերասանական կազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հունվարին հայտարարվեց, որ Ռոն Պերլմանը, Թիլդա Սուինթոնը, Յուեն Մակգրեգորը, Քրիստոֆ Վալցը և Դեյվիդ Բրեդլին միացել են անիմացիոն ֆիլմի դերասանական կազմին։ Նախկինում դերասանական կազմում դիտարկվում էին Դենիել Ռեդքլիֆը, Թոմ ՈՒեյթսը և Քրիստոֆեր Ուոքենը[4]։ 2020 թվականի օգոստոսի 19-ին Գրեգորի Մաննը, Քեյթ Բլանշեթը, Թիմ Բլեյք Նելսոնը, Ֆին Վոլֆհարդը, Ջոն Թուրթուրոն և Բյորն Գորմանը միացան ֆիլմի դերասանական կազմին[4]։

Էկրանավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանումները սկսեցին Մեքսիկայի Գվադալախարա քաղաքում և Օրեգոն նահանգի Պորտլենդում 2020 թվականի հունվարի 31-ին և պետք է տևեր հինգ ամիս։

Երաժշտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Դեսպլատը պատրաստվում է գրել օրիգինալ երգեր ֆիլմի համար[4]։ Ֆիլմը երկրորդ անգամ նշանավորվեց, երբ Դեսպլան և դել Տորոն միասին համագործակցեցին ֆիլմի ստեղծման ժամանակ, «Ջրի ձևը» ֆիլմից հետո։

2018 թվականի նոյեմբերին Նեթֆլիքը հայտարարեց, որ ֆիլմի թողարկումը նշանակված է 2021 թվականին[10]։ 2021 թվականի հունվարի 14-ին Նեթֆլիքսի գործադիր տնօրեն Թեդ Սարանդոսը հայտարարեց, որ ֆիլմի թողարկումը կարող է տեղափոխվել 2022 թվական կամ ավելի ուշ, երբ Նեթֆլիքսը կթողարկի 6 անիմացիոն ֆիլմեր մեկ տարում[11]։ 2021 թվականի դեկտեմբերին դել Տորոն հաստատեց, որ ֆիլմի պրեմիերան կկայանա 2022 թվականին։

  1. Internet Movie Database — 1990.
  2. https://www.vanityfair.fr/ecrans/article/golden-globes-2023-palmares-complet
  3. https://www.oscars.org/oscars/ceremonies/2023
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Tierney, Dolores (2020 թ․ հունիսի 24). «Guillermo del Toro». Oxford University Press. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  5. Fleming, Mike Jr. (2011 թ․ փետրվարի 17). «Guillermo Del Toro Starting Stop-Motion 'Pinocchio' Feature With Henson And Pathe». Deadline Hollywood. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  6. Samarasekera, Udani (2012-07). «Jim Kim takes the helm at the World Bank». The Lancet. 380 (9836): 15–17. doi:10.1016/s0140-6736(12)61032-0. ISSN 0140-6736.
  7. Garrels, Elizabeth Jane (2019 թ․ մայիսի 31). «Guillermo del Toro's The Shape of Water (2017): Trump Era Update of Cold War Creature from the Black Lagoon (1954) and Civil War Reckoning El laberinto del fauno (2006)». Periphērica. 1 (1): 11–35. doi:10.5399/uo/peripherica.1.1.1. ISSN 2642-6811.
  8. Nuzhdin, O. I. (2017). «Assassination of the Duke Louis of Orleans on Vieille du Temple Street on 23 November 1407». Nauchnyy dialog. 5: 254–265. doi:10.24224/2227-1295-2017-5-254-265. ISSN 2225-756X.
  9. Davies, Laurence (2011 թ․ նոյեմբերի 16). Guillermo del Toro's Cronos, or the Pleasures of Impurity. Liverpool University Press. էջեր 87–101.
  10. Abele, Elizabeth (2021 թ․ նոյեմբերի 11). «Guillermo del Toro's Political Fairy Tales». REDEN. Revista Española de Estudios Norteamericanos. 3 (1): 4–19. doi:10.37536/reden.2021.3.1408. ISSN 2695-4168.
  11. Werdiningsih, Indah (2021 թ․ մայիսի 8). «Animated Cartoon Film Discussion: Role in Improving Speaking Skill». EDUPEDIA. 5 (1): 10. doi:10.24269/ed.v5i1.643. ISSN 2614-4409.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]