Պինո-նուար
Պինո-նուար | |
Պինո-նուար (ֆր.՝ Pinot noir, գերմ.՝ Spätburgunder), գինու արտադրության համար օգտագործվող խաղողի տեխնիկական (գինու) տեսակ է։ Ֆրանսիական անվանումից թարգմանաբար հնչում է «սև կոն», քանի որ այդ խաղողի փոքր խիտ ողկույզները արտաքինով մի փոքր հիշեցնում են կոների։ «Պինո-նուար» տերմինը օգտագործվում է նաև խաղողի մեկ սորտից արտադրվող գինիների տեսակ նշելու համար։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պինո-նուարի հայրենիքը համարվում էֆրանսիական Բուրգունդիա շրջանը, որտեղ տեղական գինիներում, ինչպես համարվում է, այն լիովին բացահայտում է իր բնավորությունը։ Բուրգունդիայում է գտնվում այսպես կոչված «ոսկե լանջը», որտեղ արտադրվում են այսպես կոչված «Բուրգունդիայի մեծ գինիները»։ Գոյություն ունեն փաստագրական հիշատակումներ, որ IV դարում Բուրգունդիայի տարածքում մշակվել է պինո-նուարի նախնի մորիյոն-նուարն։ Իսկ XIV դարի վանքային փաստաթղթերում պինո-նուարն արդեն հիշատակվում է որպես գինիների արտադրության հիմնական տեսակ։
Դերը գինեգործության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պինո-նուարը շամպայնի արտադրության համար թույլատրված խաղողի երեք հիմնական սորտերից մեկն է (ընդհանուր առմամբ թույլատրված է յոթը)։ Պինո-նուարն աճեցվում է ամբողջ աշխարհում, առավելապես չափավոր սառը կլիմայով շրջաններում՝ Գերմանիայում, Ավստրիայում, Իտալիայում, Շվեյցարիայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում և Նոր աշխարհի երկրներում։
Պինո-նուարից պատրաստված գինիներն ունեն շատ նուրբ և բարդ բուրմունք։ Սակայն այս խաղողից գինու արտադրությունը հանգում է դժվարությունների։ Ի թիվս այլ բաների, Պինո-նուարը գրեթե չի տրվում կուպաժավորման, մեծ կախվածություն ունի եղանակային պայմաններից և տեղանքի առանձնահատկություններից, ենթակա է մուտացիաների։ Որպես օրինակ մուտացիաների կարող է հանգեցնել պինո-նուարի ֆրանսիական պինո-բլան, պինո-գրի և պինո-մենյե կլոնները։ Պինո-նուարի եկամտաբերությունը բարձր չէ, և լավ աճի համար նա նախընտրում է չափավոր չոր կրաքարային հողերի լանջերը։ Դիմացկուն է միջին աստիճանի հիվանդությունների նկատմամբ, ինչպիսիք են կեղծ ալրացողը և օիդիումը, թույլ դիմացկուն է գորշ փտախտի դեմ։ Այն բավականին ձմեռադիմացկուն է։
Բուրգունդական գինեգործական Domaine de la Romanée-Conti տնտեսությունը, արտադրում է աշխարհի ամենաթանկ գինիների որոշ տեսակներ, ինչպիսիք են` Romanée-Conti Grand Cru, La Tâche Grand Cru և այլն։
Պինո-նուար տեսակի խաղողի զգալի քանակությունը աճեցվում է Շամպայնի գինեգործական շրջանում՝ սպիտակ փրփրուն գինիների արտադրության համար։
Հոմանիշներ[1]
[խմբագրել | խմբագրել կոդը]Blauburgunder, Blauer Arbst, Blauer Spätburgunder(գերմ.), Burgunder, Cortaillod, Morillon, Morillon Noir, Mourillon, Spätburgunder(գերմ.), Rulandské modré(չեխ.), Pinot Franc, Pinot Nero, Savagnin Noir, Salvagnin Noir, Պինո Ֆրան[2], Սև պինո[2]։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Jackson, David & Schuster, Danny, 2001, «The Production of Grapes & Wine in Cool Climates», Daphne Brasel Associates Ltd and Gypsum Press, ISBN 0-909049-17-3
- Robinson, Jancis The Oxford Companion to Wine. — Second Edition. — Oxford University Press, 1999. — ISBN ISBN 0-19-866236-X
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ VIVC: Pinot Noir passport data
- ↑ 2,0 2,1 Энциклопедия виноградарства. — Кишинёв: Главная редакция Молдавской Советской Энциклопедии, 1986. — ISBN 978-0-01-360551-0