Պորտալ:Բոսնիա և Հերցեգովինա/Ներածություն
Բոսնիա և Հերցեգովինա (սերբախորվաթ.՝, բոս.՝, խորվ.՝ և սերբ.՝ Bosna i Hercegovina / Босна и Херцеговина, БиХ, թուրքերեն՝ Bosna-Hersek), պետություն Եվրոպայի հարավ-արևելքում, Բալկանյան թերակղզու արևմտյան մասում։
Ըստ 2016 թվականի մարդահամարի տվյալների՝ Բոսնիա և Հերցեգովինայի բնակչությունը կազմում է 3 511 372 մարդ։ Ընդհանուր հաշվով՝ պետության մակերեսը կազմում է 51,2 հազար կմ²։ Հյուսիսում, արևմուտքում և հարավում սահմանակցում է Խորվաթիայի հետ, արևելյքում՝ Սերբիայի հետ, իսկ հարավ-արևելյքում՝ Չեռնոգորիայի հետ։ Հարավ-արևելքում ելք ունի դեպի Ադրիատիկ ծով (ափագիծը մոտ 20 կմ)։ Պետական լեզուներն են բոսնիերենը, սերբերենը և խորվաթերենը։ Մայրաքաղաքը Սարաևո քաղաքն է։
Խորհրդարանական հանրապետությունը կազմված է Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնությունից, Սերբիայի Հանրապետությունից և Բրչկո օկրուգից։ ՄԱԿ-ի անդամ 1992 թվականից։ 2016 թվականի փետրվարին երկիրն հայտ է ուղարկել Եվրամիություն մտնելու համար։
Հարավսլավիայի գոյության ժամանակ Բոսնիա և Հերցեգովինան համարվել է շատ աղքատ հանրապետություն։ Այժմ համարվում է Եվրոպայի ամենահարուստ երկրներից մեկը անգործության շատ բարձր մակարդակով։ Արտաքին առևտրի հիմնական գործընկերները Եվրամիության անդամներն են։ Ազգային արժույթը փոխարկելի մարկն է։
Բոսնիական պետությունը առաջացել է 10-11-րդ դարերում։ 1878-1918 թվականներին մտել է Ավստրո-Հունգարիայի կազմում, իսկ 1918-1992 թվականներին՝ Հարավսլավիայի կազմում։ 1992 թվականի ապրիլին անկախության հռչակումից հետո բռնկվել է Բոսնիական պատերազմը, որն ավարտվել է Դեյթոնյան համաձայնագրով՝ 1995 թվականին միջազգային միջամտությունից հետո...