Jump to content

Պորտալ:Մարդու իրավունքներ/Ընտրված հոդված

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գրաքննությունը ԽՍՀՄ-ում, ԽՍՀՄ կուսակցական և այլ մարմինների կողմից տեղեկատվության բովանդակության և տարածման վերահսկումը, այդ թվում՝ տպագրվող նյութերի, երաժշտական և բեմական ստեղծագործությունների, կերպարվեստի, կինեմատոգրաֆիական գործերի, լուսանկարների, ռադիո և հեռուստահաղորդումների՝ պաշտոնական տեղեկատվությունից տարբերվող տեղեկատվության բոլոր այլընտրանքային աղբյուրների ճնշման, խորհրդային տեսանկյունից վնասակար և անցանկալի համարվող գաղափարների և տվյալների տարածումը սահմանափակելու կամ թույլ չտալու նպատակով։

Քաղաքական համընդհանուր գրաքննության համակարգը ներառում էր գաղափարաբանական և քաղաքական վերահսկման տարբեր ձևեր և մեթոդներ․ ուղղակի մեթոդների հետ մեկտեղ (հրատարակման վրա արգելք, գրաքննական միջամտություն, շեղում բնագրից) կիրառվում էին ամենատարբեր անուղղակի մեթոդներ, որոնք վերաբերվում էին կադրային, հրատարակչական, հոնորարային քաղաքականությանը։

Գրաքննական վերահսկման գործառույթները դրվել էին պետական հատուկ հաստատությունների վրա։ Գրաքննությունը վերահսկում էր տեղեկատվության տարածման բոլոր ներքին պաշտոնական ուղիները՝ գրքերը, պարբերական հրատարակությունները, ռադիոն, հեռուստատեսությունը, կինոն, թատրոնը և այլն, դրսից եկող տեղեկատվությունը (ԽՍՀՄ ժողովուրդների լեզվով հեռարձակվող արտասահմանյան ռադիոկայանների խլացումը, «հակախորհրդականության» թեմայով արտասահմանյան տպագիր ԶԼՄ-ների մանրակրկիտ վերահսկումը)...Ավելին