Jump to content

Ջիմ Ջոնս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջիմ Ջոնս
Դիմանկար
Ծնվել էմայիսի 13, 1931(1931-05-13)[1]
ԾննդավայրCrete, Ռանդոլֆ շրջան, Ինդիանա, ԱՄՆ
Մահացել էնոյեմբերի 18, 1978(1978-11-18)[1] (47 տարեկան)
Մահվան վայրJonestown, Բարիմա-Վայնի
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԲաթլերի համալսարան, Richmond High School? և Ինդիանայի համալսարան, Բլումինգթոն
Մասնագիտությունմարդասպան, pastor, cult leader, բռնարար և կամավոր
ԿուսակցությունԱՄՆ-ի կոմունիստական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
 Jim Warren Jones Վիքիպահեստում

Ջեյմս Ուորրեն «Ջիմ» Ջոնս (անգլ.՝ James Warren "Jim" Jones, մայիսի 13, 1931(1931-05-13)[1], Crete, Ռանդոլֆ շրջան, Ինդիանա, ԱՄՆ - նոյեմբերի 18, 1978(1978-11-18)[1], Jonestown, Բարիմա-Վայնի), ամերիկացի քարոզիչ, «Ազգերի տաճար» աղանդի հիմնադիր, որի հետևորդները 1978 թվականին զանգվածային ինքնասպանություն գործեցին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջիմ Ուորրեն Ջոնսը ծնվել է 1931 թվականին Կրետե տարածքի Ինդիանա նահանգում։ Իր դաստիարակության համար նա պարտական էր իր մորը, որը թերահավատորեն էր վերաբերվում եկեղեցուն, բայց հավատում էր հոգիներին ու մասնավորապես նա կարողացավ այս հավատքը փոխանցել Ջոնսին։ Ջոնսի դաստիարակության մեջ նաև մեծ դեր ունեին նրա հարևանները՝ հոգեգալստականների եկեղեցու ներկայացուցիչները։ Անգամ չափազանց կրոնական, պահպանողական-քրիստոնեական Ինդիանայի չափանիշներով Ջոնսը համարվում էր «տարօրինակ, կրոնով համակված տղա», ու հասակիցները խուսափում էին անգամ նրա հետ խոսելուց[2]։ Դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվեց Բաթլերի համալսարան, որն ավարտեց 1961 թվականին, միջնակարգ կրթության աստիճան ստանալով[3]։

Ջոնսը փոքր տարիքից հետաքրքվում էր կրոնով։ 1954 թվականին նա սկսեց քարոզել Ինդիանապոլսի փողոցներում «Տիրոց համաժողովները»՝ հոգեգալստականների բողոքականների ամենախոշոր դավանությունը ԱՄՆ-ում։ Սակայն, չնայած դրան, որ նրա դավանանքները նոր անդամներ էին բերում, եկեղեցու վարչական խորհուրդը վտանգ զգաց նրա մեջ, սևամորթների ու սպիտակ մարդկանց հավասարության մասին խոսքերի համար։ Դրա արդյունքում Ջոնսը որոշեց հիմնադրել սեփական եկեղեցին, որտեղ մարդկանց միջև ռասայական կամ սոցիալական հիմունքերի վրա տարբերությու չէին դնում ։

Ազգերի տաճար

[խմբագրել | խմբագրել կոդը]

1955 թվականի ապրիլի 4-ին նա իր կողմնակիցների հետ միասին հիմնադրեց «Քրիստոսի հետևորդներ» («Disciples of Christ»), որը հետո վերանվանվեց «Ազգերի տաճար»։ 1960 թվականին «Ազգերի տաճարը» դարձավ Ինդիանապոլսի «Քրիստոսի եկեղեցու» պաշտոնական անդամը, իսկ Ջոնսն դարձավ քահանա։ 1965 թվականին «Ազգերի տաճարը» մի քանի պատճառներով, որոնք կապված էին եկեղեցու գործունեության անհավանության հետ՝ Ինդիանայում, տեղափոխվում է Կալիֆոռնիայի Ռեդվուդ հովիտը։ Այդ պատճառներից մեկը Ջիմ Ջոնսի կարծիքն էր դրա մասին, որ միայն այնտեղ մարդիկ կարող են փրկվել միջուկային պատերազմի դեպքում։ Այդ ժամանակ Ջոնսն արդեն ամուսնացած էր Մարսելինա Ջոնսի հետ ու դաստիարակում էր ոչ միայն հարազատ, այլ նաև որդեգրած երեխաներին։ Նա իր ընտանիքն անվանում էր «ծիածանային ընտանիք» («rainbow family») դրա համար, որ որդեգրած երեխաները տարբերվում էին ռասայական ու էթնիկ հատկանիշներով։ Նրա կինը ամեն ինչի մեջ օգնում էր նրան ու մինչև վերջ նրա հետ էր։

1977 թվականին Ջոնսն իր հետևորդների հետ տեղափոխվում է Ջոնսթաուն բնակավայր, Գայանա, որը հիմնադրված էր «Ազգերի տաճարի» անդամներից մեկի կողմից։

Գայանա տեղափոխվելուց հետո, «Ազգերի տաճարի» հիմնադրի առողջությունը վատացավ։ Նա սկսեց ընդունել դեղամիջոցներ, ինչպիսիք են ֆենոբարբիտալը։ Նրա մոտ խոսակցական խնդիրներ սկսեցին։ Բայց նա շարունակում էր մնալ համայնքի ղեկավար, բոլոր բնակիչները վերաբերվում էին նրան սիրով ու հարգանքով։

Խորհրդային հետք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գայանայում Ջոնսը սկսեց բարելավել կապերը խորհրդային դեսպանության հետ։ Նա ծրագրում էր իր համայնքի տեղափոխումը ԽՍՀՄ[4]։ Նա հաճախ ցույց էր տալիս իր համակրանքը Խորհրդային Միության նկատմամբ։ Նա անվանեց իր պայքարը մարդկացն հավասարության համար «առաքելական սոցիալիզմ»։ Գայանայում համայնքի հիմնադրումը նա բացատրեց դրանով, որ դա սոցիալական կողմնորոշման երկիր է։

Ողբերգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոնական վարկածի համաձայն, 1978 թվականի նոյեմբերի 18-ին զինված միջադեպից հետո, որը կապված էր իր համայնքի մարդկանց հետ, Ջոնսը հավաքեց Ջոնսթաունի բոլոր բնակիչներին ու քարոզչության արդյունքում համոզեց մարդկանցից շատերին կատարել «հեղափոխական ինքնասպանություն»` թույն ընդունելով։ Դրա արդյունքում թույնից մահացավ 918 մարդ։

Ավելի ուշ Ջոնսը գտնվեց մահացած գլխի հրազենային վնասվածքով։ Նրա կինը՝ Մարսելինան նույնպես ինքնասանություն գործեց, խմելով կալիումի ցիանիդ։ Ջոնսերի որդին՝ Սթիվենը խուսափեց ծնողների ճակատագրից։ Նա այդ ժամանակ գտնվում էր Ջորջթաունում բասկետբոլային թիմի մյուս խաղացողների հետ։

Ուրիշ տեղեկությունների համաձայն, ողբերգությունը զանգվածային ինքնասպանություն չէր։ Կատարվածը ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների օպերացիան էր, որպեսզի համայնքը չտեղափոխվի ԽՍՀՄ։ Ողբերգության նախօրեին համայնքի անդամները քաղաքական ապաստան խնդրեցին ԱՄՆ-ի կողմից հետապնդումների պատճառով[5]։

Խելառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջիմ Ջոնսը մի քանի անգամ հայտարարեց, որ նա Հիսուսի, Բուդդայի ու Լենինի վերամարմնավորումն է ու բացահայտորեն իրեն հռչակում էր «ուրիշ գալակտիկայից անմարմին արարածների համար մեդիում ու գուշակ»։

  • 1980 թվականին ԱՄՆ-ում լույս տեսավ «Գայանական ողբերգություն․ Ջիմ Ջոնսի պատմությունը» (Guyana Tragedy: The Story of Jim Jones) ֆիլմը, որի գլխավոր դերը խաղաց Փաուերս Բուտը։
  • 1984 թվականին Manowar խումբը ողբերգությանը նվիրեց «Guiana — Cult Of The Damned» երգը։
  • 2004 թվականին հիշատակվեց Սթիվեն Քինգի «Մուգ աշտարակը» ցիկլի յոթերորդ գրքում։
  • 2006 թվականին կալիֆոռնիական NOFX փանք խումբը բաց թողեց «Wolves in Wolves' Clothing» ալբոմը, որտեղ համանուն երգի մեջ հիշատակվում է Ջոնսը ու զանգվածային ինքնասպանությունը Ջոնսթաունում․ «We are followers of Jimmy Jones, cutting in the kool-aid line».
  • 2007 թվականին Կանադայում լույս տեսավ «3 օր Ջոնսթաունում» (անգլ. Jonestown: Paradise Lost) վավերագրական ֆիլմը, որի գլխավոր դերը խաղաց Ռիկ Ռոբերտսը։
  • 2009 թվականին հիշատակվեց Սթիվեն Քինգի «Գմբեթի տակ» (Under the dome) գրքում։
  • 2011 թվականին ռուսական Demons of Guillotine black metal խումբը երկու երգ նվիրեց իրադարձություններին, որոնք կապված են Ջոնսի գործունեության հետ։
  • 2010 թվականին հիշատակվեց Ռոբերտ Չալդինիի «Հոգեբանության ազդեցություն» գրքում։
  • 1990 թվականին լույս տեսավ Deicide խմբի ալբոմը, որի «Carnage In The Temple Of The Damned» երգի մեջ առաքում կա Ջոնսթաունի իրադարձությունների մասին։
  • 2016 թվականին Ջոնսը հիշատակվեց Սթիվեն Քինգի «Հսկողության վերջ» (End Of Watch) գրքում։
  • Ջիմ Ջոսնը նույնպես հիշատակվում է Դին Կունտցի «Կեսգիշեր» գրքի առաջին գլխում։
  • 2015 թվականին ԱՄՆ-ում լույս տեսավ «Քող» (The Veil) ֆիլմը, որտեղ Թոմաս Ջեյնը Jim Jacobs-ի դերում էր։ Ֆիլմի սյուժեն կապված է Ջիմ Ջոնսի պատմության հետ։
  • 2017 թվականին «Ամերիկյան սարսափ պատմություն» հեռուստասերիալի 7-րդ եթերաշրջանի 9-րդ սերիայում կա տեսարան Ջիմ Ջոնսի պատմության վրա առաքմամբ։
  • 2017 թվականին Ջիմ Ջոնսը հիշատակվում է Accept խմբի «Koolaid» երգում։
  • 2017 թվականին Ջիմ Ջոնսը հիշատակվում է $UICIDEBOY$ խմբի «I`m Done» երգում։
  • 2018 թվականին Ջիմ Ջոնսը հիշատակվում է ШАРЫ խմբի «Счастливая жизнь» երգում։
  • 2013 թվականին ԱՄՆ-ում լույս տեսավ «Խորհուրդ» (The Sacrament) ֆիլմը, որի մեջ իրադարձությունները ու գլխավոր չարագործի նախատիպը հենց Ջիմ Ջոնսն է։
  • 2018 թվականին Ջիմ Ջոնսը հիշատակվում է the 1975 խմբի Love It If We Made It
  • Ջիմ Ջոնսը Իոնայի նախատիպն է ռեժիսոր Ումբերտո Լենցիի «Մարդակերների դժոխք 2» ֆիլմում։
  • 2019 թվականին SKYND խումբը նվիրեց այս իրադարձությունների համանուն մի երգ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. «Jonestown: The Life and Death of Peoples Temple | American Experience | PBS» (անգլերեն). www.pbs.org. Վերցված է 2019 թ․ ապրիլի 6-ին.
  3. Knoll, James. Mass Suicide & the Jonestown Tragedy: Literature Summary. Jonestown Institute, San Diego State University.
  4. Трагедии Коммуны Джонстауна 35 лет | Леворадикал
  5. «Тайны прошлого: бойня в Джонстауне». За городом Что-нибудь интересное (ռուսերեն). 2016 թ․ նոյեմբերի 28. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 19-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսերեն լեզվով

Անգլերեն լեզվով

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]