Ջուղայի շրջան (Նախիջևան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջուղա (այլ կիրառումներ)
Ջուղայի շրջանը ադրբ.՝ Culfa rayonu | |
---|---|
Երկիր | Ադրբեջան |
Կարգավիճակ | Շրջան |
Մտնում է | Նախիջևանի Ինքնավար Հանրապետության կազմի մեջ |
Ներառում է | 22 բնակավայր |
Վարչկենտրոն | Ջուղա |
Խոշորագույն քաղաք | Ջուղա |
Ամենաբարձր կետ | Երնջակ լեռն (3664 մ) |
ԲԾՄ | 1290 մետր |
Հիմնական լեզու | Ադրբեջաներեն |
Բնակչություն (01․01․2017) | 46,100 |
Ազգային կազմ | Ադրբեջանցիներ |
Տարածք | 92,630 |
Հիմնադրված է | Օգոստոսի 8, 1930 թվական թ. |
ISO 3166-2 կոդ | AZ-CUL |
Հեռախոսային կոդ | 36 546 |
Փոստային ինդեքսներ | 7200 |
Ավտոմոբիլային կոդ | 72 |
culfa-ih.nakhchivan.az | |
Ջուղայի շրջանը (ադրբ.՝ Culfa rayonu, Ջուլֆայի շրջան) շրջանի կարգավիճակով վարչատարածքային միավոր Ադրբեջանի Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում։ Վարչական կենտրոնը Ջուղա քաղաքն է[1]
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակակից պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջուղայի շրջանը ձևավորվել է 1930 թվականի օգոստոսի 8-ին[1]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարչատարածքային նկարագիր և տեղադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջուղայի շրջանը հյուսիս-արևելքում սահմանակից է Հայաստանի Վայոց ձորի մարզին, հարավում՝ Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան Ադրբեջան նահանգին[1]։
Ջուղայի շրջանի ընդհանուր տարածքը կազմում է 92,630 կմ2։ Վարչական կենտրոնը Ջուղա քաղաքն է։ Բացի վարչական կենտրոնից շրջանն ունի նաև 22 գյուղ[1]։
Լեռնագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շրջանի տարածքը զբաղեցնում են Զանգեզուրի լեռները, Ջուղայի և մերձարաքսյան սարահարթերը։ Շրջանի ամենաբարձր կետը Երնջակ լեռն է, որն ունի 3664 մ բարձրություն[1][2]։
Ջրագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջուղայի շրջանի տարածքով հոսում են Արաքս, Երնջակ և այլ գետեր։ Շրջանի տարածքում է գտնվում Բանանիարի ջրամբարը[1]։
Շրջանը հարուստ է հանքային ջրերով։ Դրանցից են Դարիդաղ, Նահաջիր և այլ հանքային ջրերի աղբյուրները[1]։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարվա եղանակով պայմանավորված՝ Ջուղայի շրջանի կլիման փոփոխական է։ Ամռանը կլիման չոր է, իսկ ձմռանը՝ ցուրտ[1]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ շրջանի բնակչությունը 46,100 է[1]։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տնտեսության հիմնական ճյուղը գյուղատնտեսությունն է։ Զարգացած են հատկապես խաղողագործությունն ու անասնապահությունը[1]։
Կրթություն և գիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջուղայի շրջանում գործում է 26 հանրակրթական դպրոց, մասնագիտական ուսումնարան, 6 արտադպրոցական և 2 նախադպրոցական դաստիարակության հաստատություն, 2 մանկական երաժշտական դպրոց, ինչպես նաև 30 գրադարան[1]։
Մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շրջանում գործում է մեկ թանգարան, «Ալինջա» կինոթատրոնը[1]։
Առողջապահություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շրջանն ունի առողջապահական մի շարք հաստատություններ, այդ թվում՝ շրջանի կենտրոնական հիվանդանոց, 1 տարածքային հիվանդանոց, 15 բժշկական ամբուլատորիա, 8 ֆելդշերա-մանկաբարձական կենտրոններ, հիգիենիկ և համաճարակաբանական կենտրոն[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 «Ջուղայի շրջանի մասին տեղեկություններ nakhchivan.az կայքում» Արխիվացված 2015-04-09 Wayback Machine (արխիվացված)։(ռուս.)
- ↑ Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան։ Երեւանի Համալսարանի Հրատարակչություն, Երեւան, 1988, էջ 246։
|
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուղայի շրջան (Նախիջևան)» հոդվածին։ |
|