Jump to content

Ջուստինիանո Պարտեչիպացիո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջուստինիանո Պարտեչիպացիո
իտալ.՝ Giustiniano Partecipazio
Դիմանկար
Ծնվել է8-րդ դար
Մահացել է829[1]
Մահվան վայրՎենետիկ, Վենետիկի հանրապետություն
Քաղաքացիություն Վենետիկի հանրապետություն
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՎենետիկի դուքս
Սուրբ Մարկոսի մասունքների առևանգումը, Սուրբ Մարկոսի տաճարի խճանկար

Ջուստինիանո Պարտեչիպացիո (իտալ.՝ Giustiniano Partecipazio, 8-րդ դար - 829[1], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն), 11-րդ վենետիկյան դոժը։

Անյելո Պարտեչիպացիոի որդին։ Հայտնի է ստորագրած կտակով, որով հստակեցնում էր ընտանիքին պատկանող գույքը։ Գույքը բաժանված էր անշարժ՝ տների, հողերի և շարժականների՝ ստրուկների, անասունների, գործիքների։ Կտակում նշված են նաև մետաղադրամները՝ ոսկե բյուզանդական սոլիդները։

828 թվականին տեղի է ունենում մեկ այլ իրադարձություն, որը կարևոր էր Վենետիկի համար։ Եգիպտոսից երկու վենետիկցի վաճառականներ գողանում են Սուրբ Մարկոսի մասունքները։ Պատրիարք Գրադոն, եպիսկոպոս Օլիվոլոն և դոժը հրամայում են պալատին հարակից տարածքում մատուռ կառուցել մասունքների համար։ Այսպիսով, սուրբ ավետարանիչ Մարկոսը դառնում է Վենետիկի հովհանավոր։ Շինարարությունը սկսվել է 829 թվականին դոժ Ջուստինիանո Պարտեչիպացիոյի կողմից և ավարտվել 832 թվականին՝ նրա եղբոր դոժ Ջովանի Պարտեչիպացիոյի կողմից։ Քանի որ այս շինությունը չի պահպանվել, նրա տեսքի մասին կարելի է միայն պատկերացում կազմել հնէաբանական պեղումներից, որոնք արվել են տաճարի դամբարանի վերականգնման ժամանակ, երբ գտնվեցին աղյուսե պատերի շարվածքները։ Ենթադրվում է, որ եկեղեցին լատինական բազիլիկի կառուցվածք է ունեցել և զբաղեցրել է այժմյան դամբարանի տարածքը։ Կենտրոնական գմբեթը կառուցվել է այնտեղ, որտեղ թաղված են Մարկոս առաքյալի մասունքներիը։ 976 թվականին՝ պալատական հեղաշրջման ժամանակ, երբ դոժ Պիետրո Կանդիանոյին փոխարինեց դոժ Պիետրո Օրսելոն, բազիլիկը հրդեհների պատճառով վնասվեց[2]։

Պատեչիպացիո ընտանիքի գերբը

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #1023060736 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Талалай М. Венеция. — Флоренция, 2005. — С. 12. — ISBN 88-8180-040-3.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Claudio Rendina: I dogi. Storia e secreti. 2. Auflage, Rom 2003, ISBN 88-8289-656-0
  • Norwich, John Julius: A History of Venice. Alfred A. Knopf: New York, 1982.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]