Ռադիոյի օր
Ռադիոյի օր, կապի և ռադիոտեխնիկայի ոլորտի մասնագիտական տոնական օր, որը տոնվում էր 1945 թվականի մայիսի 7-ին ԽՍՀՄ-ում, իսկ այժմ հետխորհրդային մի շարք երկրներում, նաև Հայաստանում[1]։
Ռադիոյի ստեղծման պատմությունից
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռադիոազդանշաններն առաջին անգամ հաղորդվել են 1895 թվականին՝ 1,5 կմ հեռավորության վրա։ Հաղորդումն իրականացրել է իտալացի գյուտարար Գուլելմո Մարկոնին։ Այդ նույն թվականի մայիսի 7-ին ռուս գյուտարար Ալեքսանդր Պոպովը Սանկտ Պետերբուրգում ցուցադրել է իր հնարած ռադիոընդունիչը՝ ռադիոհաղորդագրություն է ուղարկել ռուսական նավատորմից Կռոնշտադ։ 1901 թվականին՝ Մարկոնին Ատլանտյան օվկիանոսի վրայով հաղորդագրություն ուղարկեց Կոռնուելից (Անգլիա) Նյուֆաունդլենդ (Կանադա)։ 1920 թվականին ամերիկյան մի ռադիոկայան առաջինն է սկսել կանոնավոր ռադիոհաղորդումները, իսկ 1950-ական թվականներին գործածության մեջ հայտնվել են առաջին դյուրակիր ռադիոընդունիչները[2]։
Տոնակատարության ավանդույթը ԽՍՀՄ-ում
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին անգամ Ռադիոյի օրը տոնական նշվել է ԽՍՀՄ-ում 1925 թվականին, իսկ 1945 թվականից այն նշվում է ամեն տարի։ Տոնակատարության օր ընտրվել է Ալեքսանդր Պոպովի առաջին ռադիոհաղորդագրություն ուղարկելու օրը՝ մայիսի 7-ը։
Ռադիոյի միջազգային օր
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի սեպտեմբերի 30-ին Իսպանիան Էսպանիոլա դե լա ռադիո ակադեմիայի (իսպ.՝ Academia Española de la Radio) հարցումից հետո[3] ՅՈՒՆԵՍԿՕ-ի կատարողական կոմիտեին առաջարկել է ընդունել «Ռադիոյի միջազգային օր»։ 2011 թվականի սեպտեմբերի 29-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կատարողական կոմիտեն առաջարկել է ՄԱԿ-ին ընդունել «Ռադիոյի միջազգային օր»-ը[4]։ Միջազգային ռադիոյի օրվա համար ընտրվել է փետրվարի 13-ը՝ ՄԱԿ-ի ռադիոյի մեկնարկելու օրը[5]։
Տոնակատարությունը Մալազիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մալազիայում Ռադիոյի օրը տոնում են սկսած 2009 թվականից ամեն տարվա սեպտեմբերի 9-ին։ Որոշումը կայացրել է Մալազիայի կոմերցիոն ռադիոն (անգլ.՝ Commercial Radio Malaysia (CRM))։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Մայիսի 7-ը Ռադիոյի օրն է
- ↑ «Դպրոցական Մեծ Հանրագիտարան, Գիրք I». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 7-ին.
- ↑ Էսպանիոլա դե լա ռադիո ակադեմիայի կայքը (իսպ.)
- ↑ Proclamation of a world radio day (անգլ.)
- ↑ День радио пройдёт 13 февраля. (ռուս.)