Ռաջու
Արտաքին տեսք
Քաղաք | ||
---|---|---|
Ռաջու | ||
արաբ․՝ راجو քրդ.՝ Reco | ||
Երկիր | Սիրիա | |
Մուհաֆազա | Հալեպի մարզ | |
Մինտակա | Աֆրինի գավառ | |
Նահիյա | Ռաջուի շրջան | |
ԲԾՄ | 551 մ | |
Բնակչություն | 3122 մարդ (2004) | |
Ժամային գոտի | UTC+2 | |
|
Ռաջու (արաբ․՝ راجو, քրդ.՝ Reco), քաղաք Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիսարևմտյան մասում՝ Հալեպի մարզի Աֆրինի գավառում։ Համանուն շրջանի վարչական կենտրոնն է։
Աշխարհագրական դիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը գտնվում է մարզի հյուսիսարևմտյան մասում՝ Թուրքիայի հետ սահմանին մոտ։ Ռաջուն տեղակայված է Ալ-Ակրադ (Քուրդ-դաղ) կոչվող լեռնային վայրում՝ ծովի մակարդակից 551 մետր բարձրության վրա[1]։
Առջուն տեղակայված է մարզի վարչական կենտրոն Հալեպից 62 կմ դեպի հյուսիս-արևմուտք և երկրի մայրաքաղաք Դամասկոսից 348 կմ դեպի հյուսիս-հյուսիս-արևելք։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ քաղաքի բնակչությունը կազմում է 3122[2] մարդ՝ հիմնականում քրդեր։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]1912 թվականից Ռաջուով է անցնում Բաղդադի երկաթուղին։ Քաղաքում տեղակայված է երկաթուղու կայարաններից մեկը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ռաջու, Սիրիա» (անգլերեն). Ֆիզիկաաշխարհագրական տվյալներ. Վերցված է 2014 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «2004 թվականի մարդահամարի տվյալները». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 1-ին.