Jump to content

Ռաֆայել Երանոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Երանոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռաֆայել Երանոսյան
Ծնվել էհուլիսի 25, 1981(1981-07-25)[1] (43 տարեկան)
ԾննդավայրԼենուղի, Արմավիրի մարզ, Հայաստան
ԿրթությունՀայֆիլմ (2006)
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան
ԱշխատավայրԵրևանի Կամերային թատրոն և Արմենիա Թի-Վի
Ակտիվ շրջան2007-ներկա
Ժանրերհումոր

Ռաֆայել Երանոսյան (հուլիսի 25, 1981(1981-07-25)[1], Լենուղի, Արմավիրի մարզ, Հայաստան), հայ դերասան և կինոդերասան, հումորիստ, շոումեն։ Հանդես է գալիս հիմնականում հումորային ժանրում։

Կյանքն ու ստեղծագործական գործունեությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաֆայել Երանոսյանը ծնվել է 1981 թվականի հուլիսի 25-ին ՀԽՍՀ Հոկտեմբերյանի շրջանի Լենուղի գյուղում[2]։ 1988-1998 թվականներին սովորել է Արմավիրի մարզի Լենուղի գյուղի Ջիվանու անվան միջնակարգ դպրոցում։ Ձգտումը դեպի արվեստ, դեպի բեմահարթակ Ռաֆիկ Երանոսյանի մոտ արթնացել է դեռ մանկուց։ Դպրոցն ավարտելուց հետո ապագա դերասանը ընդունվել է «Հայֆիլմ» կինոստուդիային կից դերասանական ստուդիա, որն ավարտել է 2006 թվականին։ Դերասանական ստուդիան ավարտելուց հետո սկսել է աշխատել Երևանի Կամերային թատրոնում՝ որպես դերասան, որտեղ մասնակցում է տարբեր ներկայացումների մինչ օրս։

Ստեղծագործական գործունեությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի Կամերային թատրոնի կազմում Ռաֆայելը մասնակցել է հետևյալ հանրապետական և միջազգային թատերական փառատոններին՝ «Կաբարե» շոու-ներկայացում(2007)[3], Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության մշակութային օրեր (2007), «Ի զե՛ն» ներկայացում (Թեհրան, ԻԻՀ, 2008), «Աշխարհի թատրոնները» փառատոն, որի շրջանակներում հանդես է եկել «Կառավարական համերգ» և «Ի զե՛ն» ներկայացումներով (Լոս Անջելես, ԱՄՆ, 2009), «Դուետ» միջազգային թատերական փառատոն՝ «Սկոտչ և Վիսկի» ներկայացմամբ (Գյումրի, Հայաստան, 2012), ՀԳԹՄ Երիտասարդ թատերական ռեժիսուրայի 8-րդ հանրապետական փառատոն՝ «Սկոտչ և Վիսկի» ներկայացմամբ (Երևան, Հայաստան, 2013), Աբովյան քաղաքի 53-րդ տարելիցին նվիրված թատերական փառատոն՝ «Ամնեզիա» մելոդրամայով (Աբովյան, Հայաստան, 2015), «Վիվատ» կոմեդիա(Սանկտ Պետերբուրգ, ՌԴ, 2015), «Երևանի օրերը Վանաձորում»՝ «Շոու №3» ներկայացմամբ (Երևան, Հայաստան, 2019)։

Ռաֆայել Երանոսյանը հանդես է եկել նաև հետևյալ ներկայացումներում՝ «OK» սոցիալական կատակերգություն (ռեժիսոր՝ Վահագ Գրիգորյան), «No Comment», «7 ու կես» ներկայացումներ։ Այժմ իր դերային կերպարներն ունի «Գլամուրային չոբաններ» (ռեժիսոր՝ Կարո Բալյան), «Դոն Ժուանները Մարսելում» (ռեժիսոր՝ Նարեկ Դուրյան) ներկայացումներում։

Դերասանը նկարահանվել է նաև հետևյալ կինոներում և հեռուստանախագծերում՝ «Քրմուհի» (2007), «Ալաբալանիցա» (2011)[4], «Սուպեր Մամա» (2014), «Poker.am» (2012), «32 ատամ», «Քարե Դարդ»։ 2014 թվականին մարմնավորել է Արշալույս Հարությունյանի «Սկոտչ և Վիսկի» գեղարվեստական կինոկատակերգության գլխավոր հերոսին՝ Միկային, 2015 թվականին նկարահանվել է Արա Երնջակյանի «Ժաննա» լիամետրաժ խաղարկային գեղարվեստական կինոնկարում։

Պարգևներ, մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • ՀՀ Մշակույթի նախարարության կողմից տրված շնորհակալագիր - սեպտեմբերի 20, 2011
  • ՀՀ Մշակույթի նախարարության Գրիգոր Նարեկացի հուշամեդալ - մարտի 27, 2015

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Ռաֆայել Երանոսյանը AVProduction կայքում (հայ.) — 2010.
  2. «Ռաֆայել Երանոսյանի կենսագրական տվյալները».
  3. «Ռաֆայել Երանոսյան – Erkat». Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.
  4. Ala Bala Nica, Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին