Ռաֆիկ Գրիգորյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռաֆիկ Գրիգորյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 17, 1958 (66 տարեկան) |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | Հայաստանի Հանրապետական կուսակցություն |
Ռաֆիկ Խորենի Գրիգորյան (մայիսի 17, 1958, գ. Ձորագյուղ, Մարտունու շրջան) - ՀՀ պետական և քաղաքական գործիչ, Գեղարքունիքի մարզ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1989 թ. ավարտել է Կիևի գյուղատնտեսական ակադեմիայի տնտեսագիտության ֆակուլտետը՝ տնտեսագետի որակավորմամբ։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1976-1977 թթ. - աշխատել է Ձորագյուղի կոլտնտեսությունում։
- 1977-1978 թթ. - ծառայել է Խորհրդային բանակում։
- 1982-1996 թթ. - աշխատել է Ուկրաինայում։
- 2007 թվականից - Գեղարքունիքի մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահության անդամ։
Պետական և քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1996 թ. ընտրվել է Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքի ղեկավար։
- 1999 թ. ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ։
- 2003 թ. մայիսի 25-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 3-րդ գումարման պատգամավոր թիվ 31 ընտրատարածքից։ Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՀԿ խմբակցության անդամ։
- 2007 թ. մայիսի 12-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ընտրացուցակով։ 19.06.2007-11.07.2008 թթ.` Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 11.07.2008-22.08.2008 թ.` Ազգային ժողովի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 22.08.2008-31.05.2012 թթ.` Ազգային ժողովի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ ՀՀԿ խմբակցության անդամ։
- 2012 թ. մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ընտրացուցակով։ 11.06.2012 - 03.07.2012 - Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ 31.05.2012 - 03.07.2012 - Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ։ ՀՀԿ խմբակցության անդամ։
- 2012 թ. հունիսի 28-ին ՀՀ կառավարության որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետ[1]։
- ՀՀԿ խորհրդի անդամ է։
- 2003 թվականից ՀՀԿ Գեղարքունիքի մարզային խորհրդի նախագահն է։
- 2019 թվականին դադարեցրել է անդամակցությունը ՀՀԿ-ին, հեռացել քաղաքականությունից։
Պարգևներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀՀ ՊՆ Մարշալ Բաղրամյան» մեդալ (2006)։
- ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալ (2010)։
- Մարտունու պատվավոր քաղաքացի (2009)։
- Անանիա Շիրակացու մեդալ (2015)[2]
Ամուսնացած է, ունի չորս զավակ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Կատեգորիաներ:
- Մայիսի 17 ծնունդներ
- 1958 ծնունդներ
- Ապրող անձինք
- ՀՀԿ անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Անանիա Շիրակացու մեդալակիրներ
- Գարեգին Նժդեհ մեդալակիրներ
- Գեղարքունիքի մարզպետներ
- ՀՀ ԱԺ 3-րդ գումարման պատգամավորներ
- ՀՀ ԱԺ 4-րդ գումարման պատգամավորներ
- ՀՀ ԱԺ 5-րդ գումարման ընթացքում լիազորությունները դադարեցրած պատգամավորներ
- Հայ պետական գործիչներ
- Հայ տնտեսագետներ
- Հայ քաղաքական գործիչներ
- Ձորագյուղ գյուղում ծնվածներ