Ռաֆիկ Կարապետյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Կարապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռաֆիկ Կարապետյան | |
---|---|
նոյեմբերի 7, 1923 - մարտի 24, 2011 (87 տարեկան) | |
Ծննդավայր | Բնունիս, Զանգեզուրի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Կոչում | գեներալ-մայոր |
Կրթություն | Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա |
Ռաֆիկ Միքայելի Կարապետյան (նոյեմբերի 7, 1923, Բնունիս, Զանգեզուրի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 24, 2011), հայ ռազմական գործիչ, գեներալ-մայոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռաֆիկ Կարապետյանը ծնվել է 1923 թվականի նոյեմբերի 7-ին, Սիսիանի շրջանի Բնունիս գյուղում։ Սովորել է տեղի դպրոցում, այնուհետև կրթությունը շարունակել Թիֆլիսի թիվ 38 հայկական դպրոցում, որն ավարտելուց հետո ընդունվել և 1940 թվականին ավարտել է Անդրկովկասյան երկաթուղային ինստիտուտը։ 1941 թվականից անցել է զինվորական ծառայության։ 1942 թվականին ընդունվել է Թելավիի ռազմական ուսումնարանը։ 6-ամսյա արագացված դասընթացից հետո ստացել լեյտենանտի կոչում։ Նշանակվել է Անդրկովկասյան զինօկրուգի մոտոհրաձգային գնդի հակատանկային զենքի դասակի հրամանատար։ Կարապետյանի դասակը մասնակցել է Մալգոբեկի պաշտպանական գործողություններին և Հյուսիսային Կովկասի մի շարք բնակավայրերի ազատագրմանը։ Նշանակվել է վաշտի, այնուհետև գումարտակի հրամանատար։ 1944 թվականին անցել է սպաների որակավորման բարձրացման դասընթացների։ 1953 թվականին ավարտել է Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան[1]։ 1955 թվականին նշանակվել է 89-րդ հայկական Թամանյան ՀԴ 400-րդ Սևաստոպոլյան մոտոհրաձգային գնդի հրամանատար։ Դիվիզիայի կազմացրելուց հետո՝ 1956 թվականին, Կարապետյանը նշանակվել է 121-րդ մոտոհրաձգային դիվիզիայի 349-րդ մոտոհրաձգային գնդի շտաբի պետ, երկու տարի անց փոխադրվել 7-րդ գվարդիական բանակի շտաբ։ 1964-1969 թվականներին եղել է գվարդիական գնդի հրամանատար, 1970 թվականից` դիվիզիայի հրամանատարի տեղակալ։ 1961-1964 թվականներին եղել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1975-1984 թվականներին նշանակվել է ՀԽՍՀ ԴՕՍԱԱՖ-ի ԿԿ նախագահի տեղակալ, 1984-2001 թվականներին ընտրվել է Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի ԿԿ նախագահ։ 1997 թվականից նախագահել է «Մարշալ Բաղրամյան» ՀՀԿ-ն։ 1997 թվականից եղել է ՀՀ զինված ուժերի գեներալ-մայոր, ՀՀ պաշտպանության նախարարության Բարձրագույն սպայակազմի հանձնաժողվի նախագահի տեղակալ։ 2004 թվականից նախագահել է վետերանների միությունը[2]։
Ռաֆիկ Կարապետյանը մեծ ներդրում ունի ԴՕՍԱԱՖ-ի վերելքի, բանակի համար զինվորական կադրերի և մարզիկների պատրաստման գործում։ Նա մեծ օգնություն է ցուցաբերել «Սիսական» կազմակերպությանը` Սիսիանի սահմանների պաշտպանության և Արցախյան ազատամարտի ժամանակ[2]։
Ռաֆիկ Կարապետյանը մահացել է 2011 թվականի մարտի 24-ին[2]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայրենական պատերազմի շքանշան
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
- Կարմիր աստղի շքանշան
- Մեդալներ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Карапетян Рафик Михайлович — ДОСААФ Армении» (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 եներալ-մայոր Ռաֆիկ Միքայելի Կարապետյան
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Казарян А.А. Полковник и его время / А.А. Казарян; Авторы-составители: Э.А. Казарян, А.Э. Казарян. – Ер.: Авторское издание, 2014. – С.236-238
- Տիգրան Հայազն, Գարեգին Ղազարյան։ 1000 հայազգի գեներալներ,ծովակալներ.-Ե.,Հեղինակային հրատարակություն, 2009 թ.,էջ 461։ ISBN 978-9939-53-105-2
- Տիգրան Հայազն, Գարեգին Ղազարյան։ 1000 հայազգի գեներալներ,ծովակալներ.-Ե.,Հեղինակային հրատարակություն, 2009 թ.,էջ 146։ ISBN 978-9939-53-105-2
- Նոյեմբերի 7 ծնունդներ
- 1923 ծնունդներ
- Մարտի 24 մահեր
- 2011 մահեր
- Բնունիս գյուղում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- ԽՍՀՄ ԶՈՒ հայ գեներալ-մայորներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- ՀԽՍՀ ԳԽ պատգամավորներ
- Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցներ