Ռեյթերի հացաբզեզ
Ռեյթերի հացաբզեզ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Հոդվածոտանիներ (Arthropoda) |
Ենթատիպ | Վեցոտանիներ (Hexapoda) |
Դաս | Միջատներ (Insecta) |
Կարգ | Բզեզներ (Coleoptera) |
Ընտանիք | Թերթիկաբեղավորներ (Rutelidae) |
Ցեղ | Anisoplia |
Տեսակ | Ռեյթերի հացաբզեզ (A. reitteriana) |
Միջազգային անվանում | |
Anisoplia reitteriana |
Ռեյթերի հացաբզեզ (լատին․՝ Anisoplia reitteriana), թերթիկաբեղավորների ընտանիքին պատկանող միջատ։ Գրանցված է Հայաստանի կենդանիների Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]9-11 մմ երկարությամբ, լայն ձվաձև, փայլուն մարմնով ոչ մեծ չափի բզեզ է։ Մարմինը սև է, վերնաթևերը՝ կարմրագորշավուն[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Արաքս գետի հովտում, Հայաստանում, Նախիջևանում, Թուրքիաում (Անիում)։ Հայաստանում հայտնի է Երևանի և Էջմիածնի շրջակայքից (անհետացել է՝ պայմանավորված լանդշաֆտի փոխակերպմամբ)։ Ներկայում հայտնի է «Էրեբունի» արգելոցից, Վեդի քաղաքից ոչ հեռու գտնվող Գոռավանի ավազուտների տարածքից և Երասխի շրջակայքից[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապրում է տարբեր տեսակի կիսաանապատներում, ավազոտ անապատներում՝ խոտածածկում փետրախոտի ներկայությամբ հատվածներում, հանդիպում է հունիսին, թռիչքը ցերեկն է, սովորաբար հանդիպում է փետրախոտի վրա, իսկ թրթուրները զարգանում են արմատների վրա[1]։
Պահպանությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածման և ապրելու փոքր և կրճատվող շրջաններով տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ։
Թվաքանակը չխախտված ապրելավայրերում բավականին բարձր է, ընդհանուր թվաքանակը նվազել է և, ապրելավայրերի կրճատմամբ պայմանավորված, շարունակում է նվազել։
Վտանգման հիմնական գործոններն են չոր և կիսաչոր տարածքների գյուղատնտեսական նպատակներով յուրացումը, անասունների արածեցումը, Հայաստանի առավել խիտ բնակեցված տարածքներում քաղաքների թվի ավելացումը և ենթակառաուցվածքի զարգացումը։
Պահպանվում է «Էրեբունի» պետական արգելոցում և «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
|