Ռոստոմ Աբաշիձե
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբաշիձե ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռոստոմ Աբաշիձե | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Բնօրինակ անուն՝ | վրաց.՝ როსტომ ომერის ძე აბაშიძე |
Մասնագիտացում՝ | ըմբիշ |
Երկիր՝ | ԽՍՀՄ և Վրաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | փետրվարի 23, 1935 (89 տարեկան) |
Ծննդավայր՝ | Բաթում, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Ակումբ՝ | Burevestnik? և Թբիլիսի |
Մարզիչ(ներ)՝ | Գեորգի Պավլովիչ Ռոստիաշվիլի |
Հասակ՝ | 188 սանտիմետր |
Քաշ՝ | 97 կիլոգրամ |
Ռոստոմ Աբաշիձե (վրաց.՝ როსტომ აბაშიძე, փետրվարի 23, 1935, Բաթում, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), վրացի խորհրդային հունահռոմեկան ոճի ըմբիշ։ Աշխարհի եռակի, ԽՍՀՄ եռակի չեմպիոն։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1962)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1935 թվականի փետրվարի 23-ին Բաթում քաղաքում։
Մարզական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարզիչներ Ակակի Մամինոշվիլիի և Գեորգի Ռոսթիաշվիլիի ղեկավարությամբ 1950 թվականից սկսում է զբաղվել դասական ոճի ըմբշամարտով։ Մինչ այդ զբաղվել է լողով և ֆուտբոլով։ Հանդես է եկել կիսածանր քաշային կարգում (մինչև 97 կգ)։ 1954 թվականին լրացրել է ԽՍՀՄ սպորտի վարպետի նորման։ 1954-1963 թվականներին մասնակցել է ԽՍՀՄ առաջնություններին՝ 1957, 1960, 1962 թվականներին դառնալով չեմպիոն, իսկ 1956 և 1958 թվականներին արժանացել է բրոնզե պարգևի[1]։ 1956 թվականին ընդգրկվել է ԽՍՀՄ հավաքականի կազմում։ 1958, 1962 և 1963 թվականներին դարձել է աշխարհի չեմպիոն։ Մասնակցել է 1964 թվականի Տոկիոյում անցկացված օլիմպիադային, սակայն, հիվանդությունից հետո չկարողանալով լիարժեք մարզական վիճակ ձեռք բերել, զբաղեցրել է ընդամենը 5-րդ տեղը։
Օլիպիադայից հետո անցել է մարզչական աշխատանքի։ Եղել է Վրացական ԽՍՀ հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մարզիչը։ Նրա ղեկավարությամբ հավաքականը լուրջ հաջողությունների է հասել։
Գերազանցությամբ ավարտել է Վրաստանի պետական պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական բաժինը, ապա՝ ասպիրանտուրան։
Շինարարական և գյուղատնտեսության ջրամատակարարման ոլորտներում զբաղեցրել է ղեկավար պաշտոններ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ռոստոմ Աբաշիձե (վրաց.)