Ռումինիայի վարչական բաժանում
Ռումինիան բաժանված է զարգացման 8 տարածքների, որոնք չեն հանդիսանում վարչական միավորներ, այլ ծառայում են զուտ ռեգիոնալ զարգացման ճշգրիտ կազմակերպանը։
Ռումինիան վարչականորեն բաժանվում է 41 գավառի, որոնք կոչվում են ժուդեց։ Բուխարեստ մայրաքաղաքն իրենից ներկայացնում է առանձին վարչական միավոր՝ մունիցիպիա։
Ժուդեցներն իրենց հերթին ստորաբաժանվում են 2686 կոմունաների (գյուղական համայնքներ) և 256 մունիցիպիաների (քաղաքային համայնքներ)։ Կումունաներն ու մունիցիպիաները հանդիսանում են նվազագույն վարչական միավորները։ Կոմունաները բաժանվում են նաև գյուղերի, սակայն նրանք չեն հանդիսանում վարչական միավորները։ Ռումինիայում կա 13092 գյուղական բնակավայր։
Ռումինիայի վարչատարածքային համակարգում առանձնանում է Բուխարեստը, որը թեև համարվում է մունիցիպիա, բայց բաժանվում է 6 սեկտորների, որոնցից յուրաքանչյուրն ունի իր կառավարական ապարատը։
Ռումինիայի տերիտորիայի բաժանությունը ժուդեցների առաջին անգամ իրականացվել է XV դարում։ Այն ժամանակ այդ տարածքները կառավարում էին ժուդերի կողմից, որոնք իրականացնում էին վարչական և դատական ֆունկցիաներ։
Ժամանակակից վարչական բաժանությունը ժուդեցների կատարվել է XIX դարում՝ ֆրանսիական դեպարտամենտների օրինակով։ Յուրաքանչյուր ժուդեցում նշանակվել է պրեֆեկտ, որը կառավարության ներկայացուցիչն էր տվյալ ժուդեցում, ինչպես նաև տեղական վարչության ղեկավարը։
Կոմունիստական վարչակարգի օրոք ժուդեցային համակարգը փոխարինվեց ռուսական վարչական համակարգով, սակայն 1968 թ-ին ժուդեցները կրկին վերականգնվեցին։
1981 թ-ին նախկին Իլֆով և Յալոմիցիա ժուդեցների փոխարեն ստեղծվեցին Ջուրջու, Կելերաշի, Յալոմիցա և Իլֆով ժուդեցները։
Մինչև 1995 թ-ը Իլֆովն առանձին ժուդեց էր։ Ներկայումս այն գտնվում է Բուխարեստ մունիցիպիայի ենթակայության տակ։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աշխարհի շուրջ գրքույկ, Թիվ 14, էջ 4-5, ՀԱՇ ԸՆԴ ՀԱՇ ՓՐԻՆԹ