Jump to content

Սամ Վուդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սեմ Վուդից)
Սամ Վուդ
Ծննդյան թիվ՝հուլիսի 10, 1883(1883-07-10)[1]
Ծննդավայր՝Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[1]
Վախճանի թիվ՝սեպտեմբերի 22, 1949(1949-09-22)[2][3] (66 տարեկան)
Վախճանի վայր՝Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]
Քաղաքացիություն՝ԱՄՆ
Մասնագիտություն՝կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, կինոդերասան, կինոպրոդյուսեր և ռեժիսոր
Պարգևներ՝
IMDb։ID 0939992

Սամուել Գրոսվենոր Վուդ (անգլ.՝ Samuel Grosvenor (Sam) Wood, հուլիսի 10, 1883(1883-07-10)[1], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[1] - սեպտեմբերի 22, 1949(1949-09-22)[2][3], Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]), ամերիկացի կինոռեժիսոր և պրոդյուսեր, որն առավել հայտնի է Հոլիվուդում հիթ դարձած՝ A Night at the Opera, A Day at the Races, Goodbye, Mr. Chips, The Pride of the Yankees ֆիլմերի արտադրությամբ։ Նա նաև հանդես է եկել մի քանի դերերով և նախագծեր գրելով։

Կյանք և գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարքս եղբայրները Վուդի հետ A Day at the Races ֆիլմի նկարահանման ժամանակ:

Վուդը ծնվել է Ֆիլադելֆիայում, Փենսիլվանիա։ Կարիերան սկսել է որպես դերասան[4] և 1915 թվանանին աշխատել է Սեսիլ Բլաունտ դե Միլլի մոտ որպես ասիստենտ։

Վուդը 1927 թվականին անդամակցել է Մետրո-Գոլդուին-Մայեր ընկերությանը, որտեղ անցել է նրա կարիերայի մեծ մասը[5]։ Մարքս եղբայրների A Day at the Races ֆիլմի նկարահանման ժամանակ Վուդին մտահոգում էր եղբայրների անլուրջ վերաբերմունքը և նա բարկացած ասում է. «Կավից չի կարող դերասան լինել»։ Գրուչո Մարքսը անմիջապես պատասխանում է. «Իսկ փայտից չի կարող ռեժիսոր լինել»։ Վուդը Ջինջեր Ռոջերսին ներկայացրեց իր օսկարակիր Kitty Foyle ֆիլմի (1940) միջոցով։ Նա առաջադրված էր լավագույն ռեժիսոր անվանակարգում։

Քաղաքական հայացքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վուդը դառնում էր չափազանց պահպանողական։ 1943 թվականին նրան գրավում է Ում մահն է գուժում զանգը (ֆիլմ) ֆիլմի հակաֆաշիստական բովանդակությունը և ասում է. «Դա կլիներ միևնույն սիրո պատմությունը, եթե նրանք լինեին մյուս կողմում»։ 1944 թվականին նա հիմնադրում և նախագահում է Motion Picture Alliance for the Preservation of American Ideals[6]։ Կազմակերպությունը լուռ լոբբինգի է ենթարկում հակաամերիկյան հետաքննության հանձնաժողովին՝ քննարկելու կինոարտադրության մեջ կոմունիստական տարրերը, ինչը տեղի է ունենում 1947 թվականին։ Վուդը իր մոտ պահում էր սև նոթատետր, որտեղ գրում էր այն մարդկանց անունները, որոնց համարում էր դիվերսանտ։ Նրա աղջիկը՝ Ջեյն Վուդը ասում էր, որ խաչակրաց արշավանքը վերափոխել է իր հորը՝ դարձնելով դաժան և կոպիտ։ 1949 թվականի հանդիպումից կարճ ժամանակ անց, որի ընթացքում բախում էր ունեցել լիբերալ սցենարիստի հետ, նա դատի է տալիս խմբին՝ իրեն զրպարտելու համար։ Վուդը տառապում էր մահացու սրտային անբավարարությամբ։ Նա մի պայման էր ավելացրել իր կտակում. «Ոչ ոք, այդ թվում իր երեխաները, չկարողացան ստանալ ժառանգությունը, քանի դեռ չներկայացրին օրինական փաստաթուղթ այն մասին, որ իրենք երբևէ կոմունիստ չէին եղել»[7]։

Սամուել Գրոսվենոր Վուդը ծնվել է 1883 թվականի հուլիսի 10-ին Ֆիլադելֆիայում՝ Փենսիլվանիայում, Ուիլիամ Հենրի Վուդի և Կատերինե Վուդի ընտանիքում։ Վուդը 1908 թվականի օգոստոսի 25-ին ամուսնանում է Կլարա Լուիս Ռոուշի հետ։ Նա մահացել է 1949 թվականին։ Վուդի աղջիկներից մեկը Գլորիա Վուդն է՝ կինոյի և հեռուստատեսության դերասանուհի Ք.Թ.Սթիվենսը։ Մյուս աղջիկը՝ Ջեյն Վուդը նույնպես դերասանուհի է, որն ամուսնացել է Ջոյ Սոյերի հետ։

Վուդը մահացել է Հոլիվուդում, 66 տարեկան հասակում՝ սրտի կանգից։ Նրա գերեզմանը գտնվում է Գլենդելի Forest Lawn Memorial Park-ում։ Կինոարտադրության մեջ մեծ ավանդ ունենալու համար 1960 թվականի փետրվարի 8-ին Հոլվիդուդյան փառքի ճեմուղում ստացել է աստղ։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավելի վաղ ստեղծված ֆիլմերը։

  • Double Speed (1920)
  • Excuse My Dust (1920 film)
  • Sick Abed (1920)
  • What's Your Hurry? (1920)
  • A City Sparrow (1920)
  • Her Beloved Villain (1920)
  • Her First Elopement (1920)
  • The Snob (1921)
  • Peck's Bad Boy (1921)
  • The Outside Woman (1921)
  • The Great Moment (1921)
  • Under the Lash (1921)
  • Don't Tell Everything (1921)
  • Her Husband's Trademark (1922)
  • Her Gilded Cage (1922)
  • Beyond the Rocks (1922)
  • The Impossible Mrs. Bellew (1922)
  • My American Wife (1922)
  • Prodigal Daughters (1923)
  • Bluebeard's 8th Wife (1923)
  • His Children's Children (1923)
  • The Next Corner (1924)
  • Bluff (1924)
  • The Female (1924)
  • The Mine with the Iron Door (1924)
  • The Re-Creation of Brian Kent (1925)
  • Fascinating Youth (1926)
  • One Minute to Play (1926)
  • Rookies (1927 film) (1927)
  • A Racing Romeo (1927)
  • The Fair Co-Ed (1927)
  • The Latest from Paris (1928)
  • Telling the World (1928)
  • So This Is College (1929)
  • It's a Great Life (1929)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Deutsche Nationalbibliothek Record #130010367 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p.
  4. «Biography for Sam Wood». tcm.com. Վերցված է 2010 թ․ հունիսի 22-ին.
  5. «Sam Wood Biography- Hal Erickson, All Movie Guide». moviefone.com. Վերցված է 2010 թ․ հունիսի 20-ին.
  6. Friedrich, Otto, City of Nets, Harper & Row, 1986, pg. 167-168
  7. Friedrich, Otto, City of Nets, Harper & Row, 1986, pg. 168

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամ Վուդ» հոդվածին։