Սեպուհ Ութուջյան
Ծնվել է | 1840 |
---|---|
Ծննդավայր | Կ. Պոլիս |
Մահացել է | 1934 |
Մահվան վայր | Կ. Պոլիս |
Ազգություն | հայ |
Կրթություն | Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական վարժարան |
Մասնագիտություն | բժիշկ |
Կոչում | միրալա (փոխգնդապետ) |
Աշխատավայր | Կ. Պոլսի Հայտարփաշայի զինվորական հիվանդանոց |
Պաշտոն | գլխավոր բժիշկ |
Սեպուհ Ութուջյան (1840, Կ. Պոլիս - 1934, Կ. Պոլիս), հայ բժիշկ, տրոպիկական վարակիչ հիվանդությունների խոշոր մասնագետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1840 թվականին Կ. Պոլսի Սամաթիա թաղամասում։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում։ 1859-64 թվականներին սովորել է Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական վարժարանում՝ ավարտելիս ստանալով կապիտանի աստիճան։
1864-95 թվականներին Եմենում և Արաբիայում գտնվող օսմանյան բանակում բժիշկ է ծառայել՝ կապիտանի աստիճանով։ 1895 թվականին կայմակամի զինվորական աստիճանով ծառայել է Լիբիայի Տրիպոլիս քաղաքում։ 1908 թվականին Կ. Պոլսի Հայտարփաշայի զինվորական հիվանդանոցի գլխավոր բժիշկ է ծառայել՝ միրալայի (փոխգնդապետ) աստիճանով։
1915 թվականին՝ Հայկական ցեղասպանության ընթացքում, Էնվեր փաշայի հրամանով հեռացվել է ծառայությունից և թոշակի ուղարկվել։ Եղել է տրոպիկական վարակիչ հիվանդությունների խոշոր մասնագետ։
Մահացել է 1934 թվականին Կ. Պոլսում՝ 94 տարեկանում, թաղվել Կ. Պոլսի Բաղլարբաշըի հայկական գերեզմանոցում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։