Սերը տևում է երեք տարի (վեպ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերը տևում է երեք տարի (այլ կիրառումներ)
Սերը տևում է երեք տարի ֆր.՝ L'amour dure trois ans | |
---|---|
Հեղինակ | Ֆրեդերիկ Բեգբեդեր |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Էջեր | 232 |
Նախորդ | Holidays in a Coma? |
Հաջորդ | 99 ֆրանկ |
Երկիր | Ֆրանսիա |
Հրատարակիչ | Գրասե հրատարակչություն |
Հրատարակման տարեթիվ | ապրիլի 16, 1997 |
OCLC | 243897943 |
Վիքիքաղվածք | Սերը տևում է երեք տարի |
«Սերը տևում է երեք տարի» (ֆր.՝ L'amour dure trois ans), ֆրանսիացի գրող Ֆրեդերիկ Բեգբեդերի` 1997 թ.-ին լույս տեսած վեպը։ Վեպում Բեգբեդերի կողմից առաջ է քաշվում այն տեսությունը, որ սիրահարվածության զգացումը կախված է որոշակի հորմոններից (վեպում խոսվում է դոֆամինի մասին)[1]։ Երբ ուղեղի աշխատանքը նորմավորվում է և այն վերադառնում է իր սովորական ռիթմին, հորմոնները դադարում են խթանել երկու զուգընկերների զգայական կախվածությունը միմյանցից։ Այսպիսով, կիրքը և զգայական ուժեղ կախվածությունը միմյանցից անցնում է երեք տարուց, ինչից էլ տառապում է վեպի գլխավոր հերոսը։ Ֆրեդերիկ Բեգբեդերը նպաստեց ցանկացած կապվածության ի սկզբանե դատապարտված լինելու տեսության մասսայականացմանը։
Սյուժեն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպի գլխավոր հերոսը լրագրող Մարկ Մարոնիեն է (ֆրանս. Marc Marronnier), ով առօրյա անցուդարձերի մասին է գրում։ Նա վստահ է, որ սերը տևում է երեք տարի` սկզբում մարդիկ կրքոտ սիրում են իրար, հետո՝ նուրբ և ընկերական, իսկ հետո նրանք ձանձրանում են։ Նման հայացքների պատճառների մասին պատմվում է վեպի առաջին մասում. այս ՏԵՍԱԿԵՏԻառաջ գալու պատճառն այն է, որ Մարկը չի սիրել երեք տարուց ավելի։ Նա ամուսնացել էր Աննա անունով շատ գեղեցիկ աղջկա հետ, սակայն համատեղ կյանքի երրորդ տարում Աննան արդեն գրեթե զզվանք էր առաջացնում իր մոտ, իսկ ինքն էլ ինքնակորույս սիրահարվում է մեկ այլ կնոջ՝ Ալիսային։ Ալիսան փոխադարձաբար պատասխանում է նրա սիրուն, սակայն ապրում է ուրիշի հետ, ուստի կարողանում է Մարկի հետ միայն գաղտնի հանդիպել։ Մարկն իր հերթին լիովին վստահ է, որ սերը կավարտվի երեք տարուց և նախօրոք կանխատեսում է բաժանումը։ Վեպի վերջում գլխավոր հերոսը գրում է, որ ինքն ու Ալիսան արդեն երեք տարի միասին են, և չնայած ինքը վախը սրտում սպասում է իրենց հարաբերությունների եռամյակին, սերը նախկինի պես կենդանի է։ Հերոսը մտածում է, թե ինչպիսի հիմարություն էր իր իսկ կողմից հորինված երեք տարիների տեսությունը, այնուհետ նայում է ժամացույցին և նկատում, որ երեք տարին դեռ չի լրացել՝ մնացել է մեկ րոպե։
Էկրանավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թ.-ին նկարահանվում է համանուն ֆիլմը։ Ֆիլմի սցենարի հեղինակը և ռեժիսորը հենց Բեգբեդերն էր։ Բավական շատ են գրքի և ֆիլմի սյուժետային տարբերությունները։
Հիշատակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրքի մասին հիշատակվում է Տիմատիի և Գրիգորի Լեպսի «Реквием по любви» երգում։
Հայերեն թարգմանությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիրքը հայերեն լույս է տեսել է 2023 թ.-ին՝ «Սերն ապրում է երեք տարի» վերնագրով. հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը։ Թարգմանիչը Անուշ Գևորգյանն է[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերը տևում է երեք տարի (վեպ)» հոդվածին։ |
|