Jump to content

Սիմոն Սեղբոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սեղբոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սիմոն Սեղբոսյան
Ծնվել էմոտ 1850
ԾննդավայրՍկյուտար, Կ. Պոլիս
Մահացել է27 մարտի, 1917
Մահվան վայրԲերա, Կ. Պոլիս
Մահվան պատճառԺանտախտ
Ազգությունհայ
ԿրթությունԿ. Պոլ­սի Օս­մա­նյան կայ­սե­րա­կան բժշկա­կան վար­ժա­րա­ն
Մասնագիտությունբժիշկ
Աշխատավայրսբ. Փրկիչ ազ­գա­յին հի­վան­դա­նո­ց

Սիմոն Սեղբոսյան (մոտ 1850, Սկյուտար, Կ. Պոլիս- 27 մարտի, 1917, Բերա, Կ. Պոլիս), հայ բժիշկ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է մոտ 1850 թվականին Կ. Պոլ­սի ասիական կողմի Սկյուտար թաղամասում։ 1874 թվականին ավարտել է Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական վարժարանը։ 1880-1890-ական թվականներին Կ. Պոլսի սբ. Փրկիչ ազգային հիվանդանոցում բժիշկ է աշխատել։ 1904 թվականի դրությամբ Կ. Պոլսի Բերա թաղամասում բժիշկ է աշխատել։

Մահացել է 1917 թվականի մարտի 27-ին, ժանտախտից՝ մոտ 67 տարեկանում։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ընդարձակ օրացոյց Ս. Փրկչեան հիւանդանոցի հայոց, Կ. Պոլիս, 1905։
  • Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
  • Մեզպուրեան Արթօ, Հայ եւ ծագումով հայ բժիշկներ։ Այբուբենական համառօտ անուանացանկ (16881940), Իսթանպուլ, 1940։
  • Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։

Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։