Jump to content

Սղարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սոխորդից)
Գյուղ
Սղարդ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառակԽլաթի գավառակ
Այլ անվանումներԴղարդ, Սոգուրտ, Սոխորդ, Սոխորթ, Սոխուրթ, Սոխուրտ, Սողուրտ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն200 մարդ (XX դարասկիզբ)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունսղարդցի
Ժամային գոտիUTC+3
Սղարդ (Աշխարհ)##
Սղարդ (Աշխարհ)

Սղարդ (քրդ.՝ Sixort), գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խլաթի գավառակում։ Գտնվում էր Խլաթ գյուղաքաղաքից 15 կմ հարավ-արևմուտք՝ Նեմրութ լեռան հյուսիսարևելյան լանջին։

1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ գյուղը ավերվել է թուրքերի կողմից։ Բնակչությունը կոտորվել կամ տարագրվել է։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

XX դարի սկզբին ուներ 200 հայ բնակչություն։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, այգեգործություն, մեղվաբուծություն և հացահատիկների մշակությունն էր։

Պատմամշակույթային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սղարդում կար Ս. Աստվածածին անունով հայկական եկեղեցի։ Գյուղն ուներ վարժարան։

Նշանավոր մարդիկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սղարդում է ծնվել ֆիդայական շարժման նշանավոր գործիչ և առաջնորդ Աղբյուր Սերոբը[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 630