Jump to content

Սոջու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոջու
Տեսակալկոհոլային խմիչք
Ենթատեսակgrain spirit?, Կորեական ալկոհոլային խմիչքներ և soju & shōchū?
Ծագման երկիրԿորեա
 Soju Վիքիպահեստում

Սոջու (հանգըլ՝ 소주, հանջա՝ 燒酒), ավանդական կորեական ալկոհոլային խմիչք, օղու տարատեսակ, սակայն էթիլսպիրտի առավել քիչ պարունակությամբ։ Սպիրտի ծավալային չափը կարող է կազմել 20 %-ից մինչև 45 % (առավել տարածված տարբերակը՝ 20 %)։ Պատրաստվում է հիմնականում քաղցր կարտոֆիլից կամ ցորենից։ Թափանցիկ հեղուկ է սպիրտին հատուկ բույրով, ըստ համի՝ քաղցր։

Կորեայի հիմնական ալկոհոլային խմիչքն է և համարվում է տեղի նշանակալի երևույթներից մեկը։ Հարավային Կորեայում գործում է սոջուի թանգարանը։

Առաջին անգամ սոջուն հայտվել է 1300 թվականին Մոնղոլիայի՝ Կորեա ներխուժման ժամանակ։ Մոնղոլները իրենց հետ բերել էին դիստիլյացիայի տեխնոլոգիան, որոնք էլ, իրենց հերթին, վերցրել էին պարսիկներից Կենտրոնական Ասիա արշավանքների ժամանակ։

1965 թվականից մինչև 1991 թվականը բրնձի վրա կատարվող ծախսերը նվազեցնելու նապատակով Հարավային Կորեայի կառավարությունը արգելեց սոջուի ստեղծման ավանդական՝ մաքուր ցորենից պատրաստման տարբերակը։ Սոջուն սկսեցին պատրաստել էթիլ սպիրտի լուծմամբ և արոմատիզատորների ավելացամբ (ֆրուկտոզ և այլն)։ Սոջուի ապրանքանիշների մեծ մասը, որ թողարկվում են ներկայումս, հենց այդ կերպ են պատրաստվում։

Ներկայումս սոջուն գլխավոր ալկոհոլային խմիչքն է թե՛ Հարավային Կորեայում, թե՛ Հյուսիսային Կորեայում։ 2004 թվականին Հարավային Կորեայում գործածվել է ավելի քան 3 միլիարդ շիշ սոջու։ Բացի այդ՝ սոջուի բրենդներից մեկը՝ հարավկորեական Jinro-ն, համարվում է առաջատարը ալկոհոլային բրենդների շարքում աշխարհում վաճառքի ծավալների չափով։ 2008 թվականին վաճառվել է 75,99 միլիոն այդ խմիչքի քեյս[1]։ Jinro ապրանքանիշի արտադրանքի ավելի քան 90 %-ը վաճառվում է Հարավային Կորեայում։

Մաքուր սոջու

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոջուի պատրաստման հիմնական հումքը քաղցր կարտոֆիլն է և հատիկային մշակաբույսերը՝ բրինձն ու ցորենը։ Սոջուի պատրաստման տեխնիկական պարբերաշրջանը ներկառում է մի շարք փուլեր.

  • առաջին փուլում հումքը մանրացնում են,
  • երկրորդ փուլում մանրացված հումքը պահում են հատուկ տարաներում, որտեղ աստիճանաբար ավելացնում են էթիլ սպիրտ,
  • երրորդ փուլը անմիջական սոջուի պատրաստման փուլն է։

Սոջուն ֆիլտրում են փայտածուխից, որը պատրաստում են որոշակի տարիքի և տեսակի բամբուկից։

Կորեական էթիկետ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սոջուն լցնում են ոչ մեծ ապակե տարաների մեջ։ Հիմնականում խմում են՝ մսից կամ ձկանից պատրաստված ուտեստներ ճաշակելով։
  • Սոջուն լցնում են երկու ձեռքով։ Ինքդ քեզ սոջու լցնելը համարվում է հիմարություն։
  • Սոջուն խմում են ոչ մեծ կումերով։
  • Սոջուի բաժակը հարկ է խմել մինչև վեջ, և միայն դրանից հետո լցնել կրկին։
  • Առավել երիտասարդ կորեացիները սոջուն չեն խմում ավագների ներկայությամբ։ Միևնույն սեղանի մոտ նստելով՝ հարկ է թեքվել և միայն դրանից հետո մոտեցնել բաժակը։ Այլ վարքագիծը չհարգելու նշան է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]