Սուրբ Աստվածածին եկեղեցի (Դադեշ)
Սուրբ Աստվածածին եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Վրաստան |
Տեղագրություն | Դադեշ |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Հիմնական ամսաթվերը | 19-րդ դար |
Հիմնադրված | 19-րդ դար |
10,6 մետր | |
Երկարություն | 19,47 մետր |
Լայնություն | 10,6 մետր |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Աստվածածին եկեղեցի[1], Հայ Առաքելական եկեղեցի, գտնվում է Վրաստանում։ Գտնվում է Սամցխե-Ջավախք մարզի Ախալքալաքի շրջանի Դադեշ գյուղում, կառուցվել է 19-րդ դարում։
Դադեշ գյուղում եղել է Սուրբ Աստվածածին անվամբ երկու եկեղեցի, առաջինը կառուցվել է 10-11-րդ դարերում, իսկ երկրորդը՝ նորը կառուցվել է 1867-1868 թվականներին։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայիս Դադեշին գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցված է խառը տեսակի տուֆից, գմբեթավոր տիպի կառույց է, նրա չափսերն են (19.47 x 10.6) մետր։ Եկեղեցին ունի մեկ մուտք որը գտնվում է արևմտյան կողմում։ Հյուսիսային պատերին կան պատուհաններ։ Որպես կապակցանյութ օգտագործվել է կիր։ Եկեղեցու հյուսիսային կողմումը՝ եկեղեցուն կից, պահպանվել է հին եկեղեցու մի հատված։ Եկեղեցին ունի ութանկյուն գմբեթ, իսկ զանգակատունը գտնվում է տանիքի արևմտյան մասում։
Ունի քանդակազարդ խորան, որը գտնվում է աևելյան մասում, իսկ նրա աջ և ձախ կողմերում կան ավանդատներ։ Մկրտության ավազանը գտնվում է հյուսիսային պատի մեջ է։
1850-1880-ական թվականներին եկեղեցու հոգևոր կազմն է եղել՝ Մարտիրոս քահ. Մահտեսի Հովսեփյանը, Կարապետ քահ. Տեր-Գաբրիելյանցը և Զաքարիա վարդապետ Զաղունեանցը։
Խորհրդային անաստվածության տարիներին եկեղեցին չի գործել։ 2014 թվականին ավարտվել է եկեղեցու վերակառուցման աշխատանքները, որից հետո, 2017 թվականի հունիսի 10-ին եկեղեցին վերաօծվել է ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և մասնակցությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի։
2014-ից 2017 թվականներին եկեղեցին հիմնովին վերակառուցվել է, վերակառուցման նյութական ծախսերը հոգացել են ռուսաստանաբնակ Լյուդվիգ Թումասյանի ընտանիքի և Ռուսաստանի Դաշնությունից նրանց աջակցող հարազատները և ընկերները։
Իսկ արդեն 2017 թվականին եկեղեցին կրկին վերաօծվեց, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և մասնակցությամբ Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Aleks_El_Dia. «ԴԱԴԵՇ - ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ». armenianchurch.ge. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 5-ին.
{{cite web}}
: Missing|author1=
(օգնություն)