Սուրբ Աստվածածին եկեղեցի (Սառնա)
Արտաքին տեսք
Սուրբ Աստվածածին եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Իրան |
Տեղագրություն | Սառնա |
Հիմնական ամսաթվերը | 1625 |
Հիմնադրված | 1625 |
Սուրբ Աստվածածին, կիսավեր Հայ Առաքելական քարե եկեղեցի Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի Սառնա գյուղում։ Եկեղեցին կառուցվել է 1625 թվականին՝ 6,5 մետր բարձրությամբ վեց սյուներով[1][2]։ Այն զբաղեցնում է 15x10 մետր տարածք։ Շինանյութը «դեղին քարերն» ու բազալտն էին։ Եկեղեցին վերանորոգվել է 19-րդ դարում։ Եկեղեցու շուրջը կան մի քանի տապանաքարեր, որոնք, հնարավոր է, պատկանում են հարուստ ընտանիքի անդամներին, ովքեր ֆինանսավորել են դրա վերակառուցումը[2]։
Եկեղեցին վնասվել է 1930 թվականին Սալմաստի երկրաշարժի ժամանակ. փլուզվել են նրա արևմտյան պատը, փայտե տանիքը և չորս կենտրոնական սյուներից երեքը[1]։ 2013 թվականի դրությամբ կանգուն է մնացել միայն հյուսիսային պատը։ Եկեղեցու հարավային պատն ամբողջությամբ փլուզվել է[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Berberian, M. and J. S. Tchalenko. Field study and document of the 1930 Salmas (Shahpur - Azerbaijan) earthquake Արխիվացված 2013-10-18 Wayback Machine, published in Geol. Surv. Iran, 39, 271-342, 1976
- ↑ 2,0 2,1 2,2 «Ատրպատականի Հայոց Թեմի Առաջնորդը այցելել է Սալմաստ գավառի Սառնա գյուղի Ս. Աստվածածին եկեղեցին [The Head of the Armenian Diocese of Atropatene Visited the St. Astvatsatsin Church of Sarna village near Salmast]». Noyyan Tapan. 2013 թ․ մարտի 20. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 17-ին.