Սվետլանա Կոլեսնիչենկո
Սվետլանա Կոլեսնիչենկո | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում՝ | synchronized swimmer և լողորդ |
Երկիր՝ | Ռուսաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | սեպտեմբերի 20, 1993 (31 տարեկան) |
Ծննդավայր՝ | Գատչինա, Լենինգրադի մարզ, Ռուսաստան |
Հասակ՝ | 171 սանտիմետր |
Քաշ՝ | 54 կիլոգրամ |
Սվետլանա Կոնստանտինովնա Կոլեսնիչենկո (ռուս.՝ Светлана Константиновна Колесниченко, սեպտեմբերի 20, 1993, Գատչինա, Լենինգրադի մարզ, Ռուսաստան), ռուս մարզուհի (գեղալող, անհատական, զույգով և խմբային վարժություններ)։ 2016 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի 16-ակի և Եվրոպայի 11-ակի չեմպիոն։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի սեպտեմբերին Չինաստանի Չանշու քաղաքում Սվետլանա Կոլեսնիչենկոն Ռուսաստանի հավաքականի կազմում դարձել է աշխարհի գեղալողի գավաթի եռակի դափնեկիր խմբային վարժություններում[1]։
2011 թվականին Շանհայում անցկացված աշխարհի առաջնությունում Սվետլանա Կոլեսնիչենկոն երեք անգամ բարձրացել է պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին խմբի կազմում[2]։
2013 թվականին Կազանում անցկացված ամառային Ունիվերսիադայում Սվետլանա Կոլեսնիչենկոն դարձել է չեմպիոն զույգերի վարժություններում Սվետլանա Ռոմաշինայի հետ[3] և խմբի կազմում։
Նույն թվականի հուլիսին Բարսելոնայում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել է ոսկե մեդալներ զույգերի և խմբային ծրագրերում։
2016 թվականի Օլիմպիական խաղերում Սվետլանա Կոլեսնիչենկոն դարձել է օլիմպիական չեմպիոն խմբային վարժություններում։
2017 թվականի աշխարհի առաջնությունում Սվետլանա Կոլեսնիչենկոն կատարել է նորամուտը անհատական մրցաշարում՝ նվաճելով երկու ոսկե մեդալ։ Դրանից բացի, նա Ալեքսանդրա Պացկևիչի հետ արժանացել է երկու ոսկե մեդալների զույգերի ծրագրում՝ այդպիսով դառնալով 2017 թվականի աշխարհի առաջնության քառակի չեմպիոն։
2018 թվականի Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալներ է նվաճել զույգերով ազատ և տեխնիկական ծրագրերում[4][5]։
2020 թվականի Օլիմպիական խաղերում ոսկե մեդալներ է նվաճել Սվետլանա Ռոմաշինայի հետ զույգով[6], ինչպես նաև Ռուսաստանի խմբի կազմում։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուսաստանի Դաշնության նախագահի պատվոգիր (19 հուլիսի, 2013 թվական) – 2013 թվականին Կազանում անցկացված XXVII Համաշխարհային ամառային ունիվերսիադայում մարզական բարձր նվաճումների համար[7]
- Բարեկամության շքանշան (25 օգոստոսի, 2016 թվական) – 2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյի XXXI Օլիմպիական խաղերում մարզական բարձր նվաճումների համար, հաղթանակի նկատմամբ կամք և նպատակասլացություն ցուցաբերելու համար[8]
- Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2011)
- Պատվո շքանշան (11 օգոստոսի, 2021 թվական) – հայրենական սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, սպորտային բարձր նվաճումների, հաղթանակի նկատմամբ կամքի, տոկունության ու նպատակասլացության համար, որ ցուցաբերվել են 2020 թվականի XXXII Օլիմպիական խաղերում Տոկիո քաղաքում (Ճապոնիա)[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Жительница Гатчины Светлана Колесниченко». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ Гатчина — родина успеха Светланы Колесниченко
- ↑ В копилке Ленинградкой области первая золотая медаль на Универсиаде в Казани
- ↑ «Duet technical routine – Final» (PDF). 2018 European Aquatics Championships. Արխիվացված (PDF) օրիգինալից 2020 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ «Duet free routine – Final» (PDF). 2018 European Aquatics Championships. Արխիվացված (PDF) օրիգինալից 2020 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ «Российские синхронистки завоевали золото в дуэте на шестой Олимпиаде подряд». ТАСС. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ «Распоряжение Президента Российской Федерации от 19.07.2013 № 277-рп «О поощрении»» (ռուսերեն). Официальный интернет-портал правовой информации. 2013 թ․ հուլիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ Указ Президента Российской Федерации от 25.08.2016 № 429 «О награждении государственными наградами Российской Федерации»
- ↑ Указ Президента Российской Федерации от 11 августа 2021 года № 463 «О награждении государственными наградами Российской Федерации»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սվետլանա Կոլեսնիչենկո» հոդվածին։ |
|