Ստեփան Հակոբյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ծնվել է | 1851 |
---|---|
Ծննդավայր | Կ. Պոլիս |
Մահացել է | 15 մարտի, 1917 |
Մահվան պատճառ | Ժանտախտ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Կ. Պոլսի Օսմանյան կայսերական վարժարան |
Մասնագիտություն | բժիշկ |
Աշխատավայր | Մոդայի հիվանդանոց |
Ստեփան Հակոբյան (1851, Կ. Պոլիս - 15 մարտի, 1917), հայ բժիշկ
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1851 թվականին Կոստանդնուպոլսում։ Նախնական կրթությունն ստացել է Կ. Պոլսի Կուզգունջուկ թաղամասի միջնակարգ վարժարանում (իդադիե), ապա՝ Կում կափու թաղամասի Պեզճյան դպրոցում։ 1874 թվականին ավարտել է Կ. Պոլսի Օսմանյան կայսերական վարժարանը։ 1874-77 թվականներին զինվորական բժիշկ է ծառայել Օսմանյան կայսրության դանուբյան նահանգներում և մասնակցել Սերբիական պատերազմին։
1877-1917 թվականներին՝ 40 տարի Կ. Պոլսի Կադըգյուղ թաղամասի Մոդայի հիվանդանոցի բժիշկ է աշխատել։ Այդ ընթացքում կատարելագործման կարճատև դասընթացներ է անցել Փարիզում և Վիեննայում։ Եղել է Ընկերությանց տնօրենների ժողովի անդամ և Ազգային կենտրոնական վարչության Քաղաքական ժողովի Ուսումնական խորհրդի անդամ։ Տասը տարի եղել է Կադըգյուղի Արամյան վարժարանի հոգաբարձության անդամ։
Գիտաբժշկական և գիտահանրամատչելի հոդվածներ է տպագրել «Երկրագունտ», «Մասիս», «Բիւզանդիոն» և «Բժիշկ» թերթերում։
Եղել է Կադըգյուղի բազմազգ բնակչության սիրելի և հարգելի բժիշկը։ Չնայած առաջացած տարիքին՝ առողջ, առույգ, կենսախինդ անձնավորություն է եղել։
Մահացել է 1917 թ. մարտի 15-ին ժանտախտից՝ 66 տարեկանում։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Առողջապահական գիտելիք։ (Գրքույկը տպագրել է Սովելոց հանձնաժողովը և գրեթե ձրի բաժանվել գավառներում։)
- Հիւանդին բարեկամը, գիրք, 1884։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ընդարձակ օրացոյց Սուրբ Փրկչեան հիւանդանոցի հայոց, Կ. Պոլիս, 1905։
- Ղազարեան Վահան, Բժշկական եւ առողջապահական տարեցոյց, Կ. Պօլիս, 1914։
- Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Ստամբուլ, 1919։
- Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ստեփան Հակոբյան կատեգորիայում։ |