Jump to content

Ստիլետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ոսկրե ստիլետ, Ֆրանսիա 14-րդ դար
Ֆուզետո՝ հրետանավորի ստիլետ շեղբի վրա քանոնով, Իտալիա, 17-18-րդ դարեր (սովորական նշանակությունից բացի օգտագործվել է թնդանոթի լիցքավորման անցքի մաքրման, թնթանոթի փողի և վառոդի չափման և վառողալիցքի տոպրակի ծակման համար)
Ամերիկյան եռանիստ ստիլետ-կաստետMark 3 1917 թվականի տիպի, խրամատային դանակի տեսակ
Մարտական ստիլետ V-42
Կուադրելո(քառանիստ ստիլետ) ժամանակակից արտադրություն
ժամանակակից ծալովի դանակ-ստիլետ Cold Steel Ti-Lite 4"

Ստիլետ (իտալ.՝ stiletto լատին․՝ stilus-ից, «գրելու փայտիկ», «սուր ձող»[1]), իտալական ծագումով ծակող սառը զենք, դաշույն։ Ունի նեղ շեղբ և ուղիղ խաչարդ։ Դասական տարբերակում շեղբը կտրող սայր չունի[2][3]։ Շեղբը կտրվածքում ունենում է կլոր, ձվաձև, եռանիստ (առավել հաճախ) և քառակող տեսք, երկայնակի ակոսով և ամրության կողերով կամ տափակ նիստերով, սովորաբար առանց սայրի։ Տարածում է ստացել 16-րդ դարից, Վերածննդի ժամանակաշրջանից, թեև հայտնի է եղել շուտվանից։ Ստիլետի փոքր չափերը թույլ էին տալիս այն ծածուկ կրել կամ թաքցնել տարբեր առարկաների մեջ, ինչի պատճառով այն ժողովրդականություն էր վայելում վարձու մարդասպանների ու նաև կանանց մոտ[4]։ Զինվորական գործում օգտագործվել է որպես լրացուցիչ կամ ինքնապաշտպանության զենք զրահավորված թշնամու դեմ։

Գթասրտության դաշույն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստիլետի նախորդը «գթասրտության դաշույն»-ն է կամ միզերիկորդը (ֆր.՝ miséricorde), որն օգտագործվում էր զրահավորված հակառակորդին վերջ տալու համար։ Փոքր չափերը և հարմար ձևը և գերազանց սրությունը թույլ էին տալիս թափանցել հակառակորդի զրահի միակցման[2][5], օղազրահի թեփուկների և օղակների հատվածներից և վերջացնել վիրավոր հակառակորդի տանջանքները։ Եվրոպայում 12-րդ դարի վերջին հայտնված այդ զենքը 20-40 սմ երկարությամբ երեքի կամ չորս նիստ ունեցող շեղբով դաշույն էր։ Նույն 12-րդ դարից նման դաշույն տարածված էր Ճապոնիայում և կոչվում էր «յորոն դոսի» (զրահ ծակող)։

Ավելի ուշ՝ 16-րդ դարում իտալական քաղաքներում հայտնվեց ստիլետը։ Սխալմամբ կարծիք է ձևավորվել, թե ստիլետի հայտնվելուն նպաստել են մենամարտերը, երբ նեղ շեղբով դաշույնը օգտագործվում էր ձախ ձեռքով։ Նրանով ետ էին մղում սուսերի և սրի հարվածները։ Այս գործառության համար սկսեցին օգտագործել դագա անունով խաչարդ և ճանկ ունեցող դաշույնը որով որսվում էր սուսերի կամ սրի շեղբը։ Դագայի չափերը տատանվում էին ըստ սարքողի նախասիրության։ 17-րդ դարի իսպանական դաշույնն ուներ 270 մմ ընդհանուր երկարություն, շեղբ 180 մմ երկարությամբ և 5 մմ հաստությամբ։ 17-րդ դարի գերմանական ստիլետը 390 մմ երկարություն ուներ և համապատասխանաբար 260 ու 10 մմ չափերով շեղբ։ Ֆրանսիական ստիլետը ուներ 475 մմ երկարություն շեղբ 350 մմ երկարությամբ և 5 մմ հաստությամբ։ Ասպետական զրահների և ծանր թրերի վերացումից հետո դագան կորցրեց դաստապանը, պակասեցին քաշն ու երկարությունը։ Այն ձևափոխվեց մեզ հայտնի ստիլետի՝ բարակ շեղբով և ուղղահայաց խաչարդով[6][7]։

Ստիլետը որպես այդպիսին ստեղծել են հրետանավորները, ովքեր թնթանոթի բռնկման անցքով, օգտագործելով նեղ և երկար ստիլետը, ծակում էին վառողալիցքի տոպրակը, որից հետո հննարավոր է վառել լիցքը և կրակել։ Ստիլետը մտնում էր թնթանոթաձիգների սպառազինության մեջ։

Օգտագործման հայտնի դեպքեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

1878 թվականի օգոստոսի 4-ին «Նարոդնայա վոլյա» կազմակերպության անդամ հեղափոխական Սերգեյ Միխայլովիչ Ստեպնյակ-Կրավչինսկին ստիլետով խոցել է ռուսական պետական գործիչ, գեներալ-համհարզ Նիկոլայ Մեզենցովին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Bradbury, Jim (2004). The Routledge Companion to Medieval Warfare (Hardcover). Routledge. էջեր 392. ISBN 978-0-415-22126-9.
  2. 2,0 2,1 Limburg, Peter R., What's In The Names Of Antique Weapons, Coward, McCann & Geoghegan, ISBN 0-698-20233-3, ISBN 9780698202337 (1973), pp. 77-78
  3. Secret Arms, The Saturday Review, London: Spottiswoode & Co., Vol. 77 No. 2,002 (10 March 1894), pp. 250-251
  4. Robertson, Alexander, Father Paolo Sarpi: the Greatest of the Venetians, London: Sampson, Low, Marston & Co. (1893), pp. 114-116
  5. Cassidy, William L., The Complete Book Of Knife Fighting, ISBN 0-87364-029-2, ISBN 978-0-87364-029-9 (1997), pp. 9-18, 27-36
  6. Peterson, Harold, Daggers and Fighting Knives of the Western World, Dover Publications, ISBN 0-486-41743-3, ISBN 978-0-486-41743-1 (2002), pp. 16-26
  7. Ford, Roger, et al., Weapon: A Visual History of Arms and Armor, London: DK Publishing Inc., ISBN 0-7566-2210-7, ISBN 978-0-7566-2210-7 (2006), pp. 69, 131: In the late 1400s new blade shapes were introduced to the rondel dagger, an equilateral triangular cross-section, followed by the appearance of narrow square (cruciform) blades foreshadowing the emergence of the stiletto.